Արցախի ճանաչում. Ինչ է պատրաստում ԱՄՆ-ն

Արցախի ճանաչում. Ինչ է պատրաստում ԱՄՆ-ն

Քաղաքական Ipress 2021-07-01 20:16:00 342
nfrg_ElJtE.jpg

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Նահանգի Սենատը դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Նյու Ջերսին Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է: Արցախն էլ Մեծ Հայքի 10-րդ նահանգն է: Այս խորհրդանշականությունից զատ, մի շարք հանգամանքներ ավելի են արժեւորում ճանաչման այս ակտը, որը Հայաստանում սովորաբար թերագնահատում են:

Որոնք են այդ հանգամանքները: Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը համարում է, որ Արցախի հարցը լուծված է, մասնավորապես կարգավիճակի հարց գոյություն չունի: Եռակողմ փաթեթի նոր հավելվածները ենթադրում են «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերի հարկադրումը Հայաստանին, որով փակվում է Արցախի հարցը, ճանաչվում է «ադրբեջանը» որպես պետություն, ինչպես նաեւ հաստատվում է ռուսական կողմից «ռուս-թուրքական նոր սահմանը», թուրքական կողմից՝ «անվտանգության գոտին»: Լավրովը եւ Չավուշօղլուն երեկվա հանդիպմանը հավաստեցին այս պայմանավորվածությունները: 

Արեւմուտքը եւ մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան եռակողմ փաթեթը չեն ընդունում որպես կարգավորում եւ քաղաքական կարգավորման ու մասնավորապես կարգավիճակի քննարկումը պնդում են միջազգային լեգիտիմ ձեւաչափերում:

Իր հերթին, Մոսկվան մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում՝ փորձելով եռակողմ փաթեթը «լեգիտիմացնել» այս ձեւաչափում, հրաժարվելով սակայն քաղաքական կարգավորումից եւ դրան վերապահելով հումանիտար գործառույթներ: Արեւմուտքի համառության պայմաններում Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը փորձում է արագացնել գործընթացները նոր փաստաթղթերը Հայաստանին շանտաժով ու սպառնալիքներով պարտադրելու միջոցով: Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատներն ընդունել են Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւ: Նման մի բանաձեւ շրջանառվում է ԱՄՆ խորհրդարանում:

ԱՄՆ նահանգի ճանաչումն անկասկած ուղերձ է Մոսկվային ու Անկարային առ այն, որ միջազգային ձեւաչափերում խնդրի քննարկումը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթաց: Հայաստանի խորհրդարանը, ավելի կոնկրետ՝ իշխող մեծամասնությունը նոյեմբերի 9-ից հետո այդպես էլ խորհրդարանական մակարդակով քննարկման առարկա չդարձրեց այս խնդիրները, իսկ իր գործունեության ավարտին հրաժարվեց քննարկել անկախ պատգամավորների ներկայացրած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Արցախի դեօկուպացիային ու կարգավիճակին:

Իսկ իշխող մեծամասնության ներկայացուցիչներից մեկը, ով կոչված էր ինտելեկտուալ դեմք տալ այդ մեծամասնությանը, անսպասելի հայտարարություն է արել Սփյուռքի կառույցների գործունեության մասին: Հետաքրքիր է՝ այդ գնահատականը Նյու Ջերսի նահանգի Սենատի որոշմանն է՞լ է վերաբերում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/01/652392/  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը