Ալիևը նաև Փաշինյանին է Արցախի շրջանների դիմաց առաջարկել 5 մլրդ դոլար․ ի՞նչ է պատասխանել Փաշինյանը

Ալիևը նաև Փաշինյանին է Արցախի շրջանների դիմաց առաջարկել 5 մլրդ դոլար․ ի՞նչ է պատասխանել Փաշինյանը

Քաղաքական Ipress 2020-12-10 19:20:00 26172
bbbrh_OcW_h.jpg

Politik.am-ը գրել է. 

Հայաստանի և Բելառուսիայի նախագահների խոսակցությունը, որն օրերս հայտնվեց համացանցում՝ մեծ աղմուկ բարձրացրեց։ Այս ձայնագրության միջոցով բացահայտվեց մի բան, որի մասին տարիներ շարունակ շշուկների մակարդակում խոսվում էր՝ Ադրբեջանը ցանկացել էր Հայաստանից 5 միլիարդ դոլարով գնել Արցախի հարակից 7 շրջանները։ Բայց որ ամենակարևորն էր՝ հասարակությունը ականատեսը եղավ նախագահ Սերժ Սարգսյանի արժանապատիվ կեցվածքին։

Արցախի 7 շրջանների փողի դիմաց Լուկաշենկոյի առաջարկին Սարգսյանն արձագանքում է․«Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»։ Եթե Ադրբեջանի համար այդ շրջանները գնելու գաղափարը այնքան լուրջ է եղել, որ այն միջնորդի միջոցով առաջարկվել է նախագահ Սերժ Սարգսյանին, ապա վստահ կարելի է ասել, որ նույն առաջարկն արվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պետք է նկատել, որ սրա մասին շաբաթներ առաջ որոշակի բացահայտումներ էր արել նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Իր վերջին ասուլիսի ընթացքում Վարդանյանը ասել էր․ «2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։

Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։ Հիմա միայն մեկ հարց է անպատասխան մնում՝ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի առաջարկին, արդյո՞ք մերժել է։

Պատերազմի արդյունքները և Շուշիի առեղծվածային անկումը լուրջ կասկածների տեղիք են տալիս, իսկ այդ կասկածները կարող են հաստատել կամ փարատել միայն իրավապահ մարմինները։ Հանրությունը պետք է ճշմարտությունն իմանա։ Հ․Գ․ Ի դեպ, այս հարցի վերաբերյալ երկու օր է փորձում ենք ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությունը, սակայն նա շարունակում է անպատասխան թողնել մեր զանգերն ու նամակները։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը