Ինչ է պարզել ԱՄՆ հետախուզությունը Ղարաբաղում

Ինչ է պարզել ԱՄՆ հետախուզությունը Ղարաբաղում

Քաղաքական Ipress 2021-03-20 20:11:00 3066
nfii_-nbQv.jpg

iPress.am-Բայդեն-Պուտին սկանդալը, երբ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին համարել էր մարդասպան, փորձագետների պնդմամբ՝ կապված է ամերիկյան հետախուզության զեկույցի հետ: Ըստ այդմ, Բայդենին հայտնի են դարձել այնպիսի մանրամասներ, կապված նաեւ ԱՄՆ-ում Ռուսաստանի գործողությունների հետ, որ նա հենց այդ տպավորության տակ է միանգամից կտրուկ պատասխանել լրագրողի հարցին: Ընդ որում, խոսքը միայն կիբեռհարձակումների, ընտրություններին միջամտության, Կապիտոլիումի գրոհի մասին չէ, որոնք հայտնի են հանրությանը:

Բայդենը կոշտ կուրս է որդեգրել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի դեմ: Ուշագրավ է, որ ամերիկյան հայտնի Insider պարբերականը, ծավալուն հոդված հրապարակելով Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ, նշել է, որ «Թրամփը այդ տղաներին՝ Էրդողանին, Պուտինին, Բիբիին (Նաթանյահու) հավասարի պես էր վերաբերվում, եւ նրանք բոլորը սկսեցին հավատալ, որ այդպես էլ կա»: Թրամփի օրոք այս եռյակն իսկապես հասցրեց մի շարք գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմը: Մինչ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան բավական ակտիվ էր եւ դատապարտում էր ագրեսիան, մյուս համանախագահը՝ Թրամփը, հայտարարում էր, թե «տեսնենք կարող ենք կանգնեցնել պատերազմը»:

Փորձագետները նշում էին, որ Թրամփի դեմ ռուսները էական կոմպրոմատներ ունեին, որոնք կարող էին տրամադրել Իսրայելի հատուկ ծառայությունները, կապված նրա եւ հայտնի կինոպրոդյուսերի վաղեմի կապերի հետ: Թրամփի ծառայությունը Պուտինին ու Էրդողանին արտահայտվում էր կամ ԱՄՆ պասիվությամբ, կամ կարեւոր որոշումների հետաձգմամբ, ինչն անհրաժեշտ ժամանակ էր ապահովում նրանց համար:

Անցյալ տարի դեկտեմբերին Կոնգրեսի ընդունած «2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» օրինագիծն ԱՄՆ հետախուզությանը պարտավորեցնում էր երեք ամսում զեկույց ներկայացնել այդ թվում Լեռնային Ղարաբաղում տիրող կացության վերաբերյալ։

Ծավալուն այս փաստաթղթի 615-րդ հոդվածը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության գնահատական» վերնագիրն է կրում, հստակ պահանջներ է առաջ քաշում ամերիկյան հատուկ ծառայությունների առջև՝ մանրամասնորեն նկարագրել ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունները։ «Հարկավոր է նկարագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերը՝ [փաստաթղթում] ներառելով յուրաքանչյուր նման դեպքի առանձին նկարագրությունը և գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժի դիմել», նշված է փաստաթղթում։

Օրինագծում չի շրջանցվում նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածության թեման։ Նախ սառեցվում եմ բոլոր այն ֆինանսական հատկացումները, որ առնչվում են Թուրքիային F-35 ռազմական օդանավերի և հարակից սպառազինությունների մատակարարմանը։ Բացի այդ, դադարեցվում է ամերիկյան օժանդակությունը Էրդողանի անվտանգությունն ապահովող առանցքային ուժային կառույցին՝ «Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը»։ Դրա պատճառը 2017-ի գարնանը Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին։

Եռամսյա ժամկետը սպառվում է, ի՞նչ է եզրակացրել ԱՄՆ հետախուզությունը: Ռուսաստանը եւ Թուրքիան Իսրայելի մասնակցությամբ շտապեցին իրականացնել իրենց ծրագրերը Հայաստանի հանդեպ, օգտվելով ԱՄՆ-ում իշխանության անցման շրջանից: Հայաստանի մասնատման ու Հայաստանի դեմ այսպես կոչված եռակողմ հայտարարության միջազգային լեգիտիմացման փորձերը ամերիկյան կոշտ քաղաքականության պարագային կարող են անհաջողության մատնվել: Ավելորդ է ասել, Հայաստանը եւ հայկական լոբբիստական կազմակերպությունները կարող են եւ պետք է բարձրացնեն Հայաստանի դեմ եռյակի պատերազմական հանցագործությունների հարցը:

Աղբյուրը՝ Lragir.am

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն