Ինչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց, որ սպանում է նրանց. Մանրամասներ

Ինչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց, որ սպանում է նրանց. Մանրամասներ

Քաղաքական Ipress 2021-04-17 13:40:00 1683
geriner-aliev-adrbejan_zkpwZ.jpg

iPress.amՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում այսօր տարածված տեղեկության մասին, ըստ որի Ադրբեջանում պահվող հայ գերիներից մեկին՝ Էրիկ Մխիթարյանին, սպանել են։ Նրա դին հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ընթացքում և հաստատվել ԴՆԹ փորձաքննությամբ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ Էրիկ Մխիթարյանի պատմությունն ահավոր է։ Բոլորս կարծում էինք, որ գերի է, կադրերը տեսել ենք, բայց այսօր պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ։ Ես լիահույս եմ, որ ոչ բոլոր գերիներն են նույն ճակատագրին արժանացել։

Ավելին, վստահ եմ, որ իրենց կեղտոտ առևտրի համար ադրբեջանցիները շատերին ողջ են պահել։ Բայց Էրիկ Մխիթարյանի դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի վարչակազմը սկսել է շտապել։ Այսպիսի սպանությունով նրանք փորձում են ստիպել Հայաստանի իշխանություններին, ինչու՞ ոչ՝ նաև միջնորդներին, արագ գործել։

Ահաբեկիչներին հատուկ սովորական ձեռագիր, երբ իրենց պահանջները չկատարելու պատճառով որոշ ժամանակային ինտերվալում մեկ կամ մի քանի գերի են սպանում։

Այս իրավիճակում երկու կարևոր հարց կա օրակարգում. ա) ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց և բ) ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն։

Առաջին հարցի հետ կապված որոշ տեղեկություններ և ենթադրություններ արդեն իսկ կան։ Ես ինքս եմ բազմիցս խոսել այն մասին, որ, օրինակ, Արցախում ադրբեջանցիները փորձում են Կարմիր Շուկան վերցնել իրենց վերահսկողության տակ։ Այս երկու օրերին սբ. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շատ ավելի կարևոր տեղեկություն տվեց՝ Ադրբեջանը փորձում է մեզ խաղաղության պայմանագիր պարտադրել։ Այսինքն իրավական տեսք ու հիմքեր ստեղծի նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլացիոն ակտին։ Ադրբեջանի ԵԱՏՄ հնարավոր անդամակցության մասին էլ տեղեկություներ կան։ Մեկ խոսքով, թշնամու պահանջներն ու ձգտումներն ընդհանուր առմամբ հայտնի են։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի փրկի մեր գերիներին։ Իհարկե, ոչ ի հաշիվ հայկական երկու պետությունների և ողջ ժողովրդի անվտանգության։ Ուրեմն ասեմ, իմացեք՝ ոչինչ։ Ոչինչ էլ չի անում։ Միայն խաբում է գերիների հարազատներին ու ողջ հայությանը։ Կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու մինչ օրս դավաճանների իշխանությունը չի հրապարակում զոհվածների, անհայտ կորածների ու գերիների թիվը։ Նրանք միանգամայն այլ հարցերով են զբաղված՝ իշխանակռիվ ու թուրքի շահի սպասարկում։ Ի վնաս Արցախի, ի վնաս Հայաստանի ու ի վնաս մեր դաշնակից երկրների՝ առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի։

P.S. Ուսապարկերի ֆրակցիային խորհուրդ։ Մյուս անգամ էտ դավաճանը որ նորից գա խորհրդարան, կարող եք մի անգամ էլ Էրիկ Մխիթարյանի ու նրա ճակատագիրը կիսած տղերքի դեպքով ոտնկայս ծափահարեք դրան։ Իրար լավ սազում եք։ Տականքներ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը