Մանիպուլյացիա ու շահարկումներ․ ինչ է իրականում տեղի ունեցել Մարալիկում

Մանիպուլյացիա ու շահարկումներ․ ինչ է իրականում տեղի ունեցել Մարալիկում

Հասարակական Ipress 2020-04-16 22:37:00 1380
kk__o800.jpg

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն Մարալիկ քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված է Մարալիկ քաղաքի առողջապահական կենտրոնի բուժանձնակազմը։ Նրանք բոլորը մեկուսացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ 

«Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարալիկի առողջապահական կենտրոնի տնօրեն Անուշիկ Հովսեփյանի հետ։

Վարակման հնարավոր աղբյուրների մասով բժշկուհին դժվարացավ կոնկրետ խոսել․ «Դե որտեղի՞ց հնարավոր չէր վարակվել։ Ամեն տեղից էլ հնարավոր է վարակվել։ Մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի սանիտարկայի մոտ էր դրական եղել։ Հետո դրա հիման վրա բոլորիս թեստավորեցին, պարզվեց մենք բոլորս ունենք։ Չեմ կարող ասել՝ ով ում հետ շփվեց, ինչպես եղավ, ինչպես եկավ՝ հասավ հիվանդանոց»։

Նշենք, որ բուժանձնակազմի թեստավորումն իրականացվել է ապրիլի 13-ին։ Աշխատակիցներից մեկը ինչ-որ ծրագրով նայել և տեղեկացրել էր, թե թեստի արդյունքները բացասական են՝ շնորհավորելով կոլեգաներին։ Սակայն թյուրիմացություն է տեղի ունեցել։ Թեստերի պատասխանները ստանալուց հետո պարզվել է, որ 20-ից 9-ի մոտ դրական է։

«Էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգի՝ «Արմեդ» ծրագրի միջոցով, բացել նայել էին, ասել էին՝ պատասխանները բացասական են, բայց սխալ են նայել։ Նման բանը չի կարող բացասական լինել, հետո դառնալ դրական։ Մեզ մոտ հաստատված է կորոնավիրուսը։ Այստեղ թյուրիմացություն չկա»,- տեղեկացրեց բժշկուհին։

Տիկին Հովսեփյանը նշեց, որ բոլոր վարակվածների մոտ նույն ախտանշաններն են՝ թուլություն, թեթև հազ, երբեմն ջերմություն։ «Բայց հիմա ավելի հանգիստ ենք, քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցում ենք, հուսալի ձեռքերում»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց՝ ծանր վիճակում գտնվողներ չկան, ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցողներ ևս։

Բժշկուհու փոխանցմամբ, հիվանդանոցի մնացած աշխատակիցները վաղն են թեստավորվելու։ Հիվանդանոցն այս պահին չի գործում, շտապ օգնությունը չի աշխատում, ծննդատան բաժանմունքը ևս։

Ի դեպ՝ համացանցում անհատների կողմից տեսանյութեր են հրապարակվում՝ իբր հիվանդանոցի սանիտար կինը, որի մոտ առաջինն է հաստատվել կորոնավիրուսի վարակը, հրաժարվում էր մեկուսանալ։ Կինը տևական ժամանակ տան դուռը չի բացել բուժծառայության աշխատակիցների ու ոստիկանների առաջ և պահանջել է հեռանալ։

Պատճառը եղել է այն, որ վերոհիշյալ ծրագրով իրենց թեստերի պատասխանները բացասական են եղել։ Բուժհիմնարկի աշխատակից կինը, որը հոգեբանորեն ճնշված վիճակում է եղել, պահանջել է իրեն հանգիստ թողնել, քանի որ իր թեստի արդյունքները բացասական են եղել։ Բայց, ի վերջո, թեստի իրական, պաշտոնական պատասխանը դրական է եղել։ Կնոջը մեկուսացրել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Ոստիկանության Անիի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե ոստիկանները բռնություն են կիրառել կնոջ վրա։ «Միջադեպ տեղի չի ունեցել։ Ուղղակի տվյալ քաղաքացին կորոնավիրուսի դրական արդյունք է ունեցել ու հրաժարվել է հոսպիտալացումից։ Մենք բացատրական աշխատանքների շնորհիվ հասանք նրան, որ կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, իսկ իր աղջկան ու երկու թոռներին մեկուսացրինք Գյումրիի հյուրանոցում, որպեսզի զերծ մնանք հետագա տարածումից։ Ընդամենը տարվել են բացատրական աշխատանքներ, քանի որ կինը դուռը չէր բացում։ Համացանցում հայտնված տեսանյութերն ու հոդվածները իրականությանը չեն համապատասխանում։ Ինքը՝ կինն էլ կարող է հաստատել, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի եղել, ոչ ոք իրեն անգամ մոտ չի գնացել։ Պահպանել ենք սոցիալական հեռավորությունը»,- տեղեկացրեց Դավթյանը։

Այդ միջադեպին ականատես մարալիկցիներից մեկը մեզ տեղեկացրեց, որ շահարկումները, թե Մարալիկում տեղի ունեցող դեպքերը ուղղված են ծննդատունը փակելուն և վիրուսի տարածումը չսահմանափակելուն, անհիմն է, քանի որ մինչև առողջապահական կենտրոնում կորոնավիրուսի հայտնաբերումը, նման դեպք մոտ 15 օր առաջ գրանցվել էր, ընդ որում՝ մահվան ելքով։

«Խոսքը չի գնում միայն ծննդատան բաժանմունքի մասին, այլ Մարալիկի առողջապահական կենտրոնի, այդ թվում՝ շտապօգնության բաժանմունքի։ Դեպքը շահարկողները բնականաբար հետապնդում են քաղաքական նպատակներ ու այս իրավիճակը ծառայեցնում են իրենց շահերին։ Խորհուրդ եմ տալիս չօգտվել մարդկանց հուզական վիճակից և չփորձել մարդկանց ենթարկել մանիպուլյացիաների»,- նշեց Մարալիկի բնակիչը։

Առողջ եղե՛ք։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն