«Ահա, թե ինչ է տեղի ունենում իրականում». Արման Աբովյան

«Ահա, թե ինչ է տեղի ունենում իրականում». Արման Աբովյան

Քաղաքական Ipress 2022-02-25 15:28:00 1008
erdoghan-aliev_CLg7x.jpg

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Մի պահ վերադարնանք մեր դարդերին։ Այսինքն փորձենք հասկանալ, թե էս ինչ մի «խաղերի» մեջ են թուքերը և ադրբեջանցիները ռուսների և պայմանական Արևմուտքի հետ։ Տեսեք...ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում թուրքերն ու ադրբեջանցիները գործում են վաղուց հաստատված «մեկ ժողովուրդ, երկու պետություն» հայեցակարգին համապատասխան, և դերերը բաշխված են շատ հստակ և ճշգրիտ։

Շատ հատկանշական է թուրք-ադրբեջանական տանդեմի արձագանքը, որը ձևավորվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման ամբողջ գծի երկայնքով։ Ահա, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Այսպիսով, Թուրքիան արձագանքում և առաջ է մղում արևմտյան պարադիգմը։ Ունենալով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը արևմտյան տնտեսության մեջ թուրքական տնտեսության առավելագույնս ներկառուցվածությամբ՝ թուրքերը շատ կտրուկ արձագանքեցին Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը, խստորեն դատապարտեցին Ռուսաստանի գործողությունները ուկրաինական ուղղությամբ և ամեն կերպ ցուցադրում են իրենց անհամաձայնությունը Պուտինի քաղաքականության հետ։

Ադրբեջանն իր հերթին ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելուց բառացիորեն հաջորդ օրը ստորագրում է ռուսների հետ իբր դաշինքի հռչակագիր, իրեն շատ զուսպ է պահում Ռուսաստանի գործողությունները քննադատելու առումով, մի խոսքով թուրքերից հակառակ մոտեցում է ցուցաբերում ստեղծված իրավիճակի շուրջ։ Իհարկե, և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիներն ունեն առանձին շփումներ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, սակայն այս դեպքում մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը փաստացի «ծածկել» է ողջ միջազգային քաղաքական դաշտը՝ շահավետ դիրքավորվելով այս իրավիճակում։

Հասկանալի է, որ թուրքերի և ադրբեջանցիների գործողությունները խստորեն համաձայնեցված են միմյանց միջև և ունեն միայն մեկ նպատակ՝ ապահովել իրենց քաղաքական և միջազգային աջակցությունը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններում (պայմանական Արևմուտք և պայմանական Արևելք)՝ մեր տարածաշրջանում անխուսափելի փոփոխություններին ընդառաջ, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվելով իրավիճակից, ԱՆՊԱՅՄԱՆ կիրագործի հայկական պետականությունը կազմաքանդելու իր ծրագրերը և գոնե առաջին փուլում կտրուկ կսրի իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ։

Իրավիճակը սրվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկել թյուրքական տանդեմի հակահայկական ծրագրերը չեզոքացնելու համար, այլև ամեն կերպ խաղակցում են տարածաշրջանում թուրքերի և ադրբեջանցիների գործողություններին ու մտադրություններին։

Իրավիճակը հիմար է թվում, քանզի պատկերավոր ասած՝ ոնց որ Հայաստանը կամավոր փորձում է դատարկ ձեռքերով բռնվել թուրքական յաթաղանից։ Ամփոփելով վերը նշվածը, կարող եմ վստահորեն կանխատեսել տեսանելի ապագայում Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի զգալի սրացում»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը