ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ իրավիճակ դատական համակարգում. ինչ է ասել դատավորը Գագիկ Ծառուկյանի մասով

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ իրավիճակ դատական համակարգում. ինչ է ասել դատավորը Գագիկ Ծառուկյանի մասով

Քաղաքական Ipress 2020-06-19 11:03:00 2070
gago_ZgyjV.jpg

Armlur.am

Մինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 19:00-ին պետք է քննվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, դատական համակարգում արշալույսները խաղաղ չեն:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, հայտնել էր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»: Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում եւ այն որակոսւմ է շինծու գործ

Այսպիսով , Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը , սակայն մինչ քրեական գործը Ռոբերտ Պապոյանին մակագրվելը, դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են եղել : Մեզ հասած տեղեկություների համաձայն, դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը Շենգավիթի նստավայրի դատավոր, հայտարարել է, եթե ինձ մակագրվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, ապա ինքը ինքնաբացարկ կհայտնի: Սակայն Նելլի Բաղդասարյանի բախտը բերել է եւ քրեական գործը մակագրվել է Ռոբերտ Պապոյանին:

Ինչեւէ, դատավոր Բողդասարյանը նման հայտարարություն արել է, արդյոք խուսափել է արդարադատություն իրականացնելուց, թե այլ հիմնավորումներ է ունեցել, փորձեցինք այս հարցերի պատասխանը ստանալ դատավորից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց այլ անձ նշելով , թե սա իր համարը չէ: Մեկնաբանության համար դիմեցինք դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնե , որ այդ մասին առաջին անգամ լսեց մեզանից եւ որքանով ինքը մամուլից տեղեկացել է սույն քրեական գործով խափանման միջոցի հարցը մակագրվել է դատվաոր Ռոբերտ Պապոյանին:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս առաջին անգամ չէ, որ Նելլի Բաղդասարյանը պաշտոնատար անձանց մասով կոնկրետ քայլերի է գնում : Դեռեւս 2019 հունվարին գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցը դատական համակարգում դարձել է լուրջ խնդիր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորները մեկը մյուսիհետեւից տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշում նրա գործը չքննելու համար: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն դատախազն ու քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննի Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմ ընկերն է:

Արդյունքում, Նելլի Բաղդասարյանը բավարարեց դատախազի եւ քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը եւ հրաժարվեց քննել Ռոբերտ Քոչարյանի գործը: յս արարքի համար Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովն կարգապահական վարույթներ էր հարուցել երկու դատավորների նկատմամբ , որոնցից մեկը Նելլի Բաղդասարյանն էր եւ դատավորը ենթարկվեց պատասխանատվության նրան նկատողություն տվեցին դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտման համար :

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն