Ինչ է ախտորոշվել 70-օրյա անհայտությունից վերադարձած 6 զինվորների մոտ

Ինչ է ախտորոշվել 70-օրյա անհայտությունից վերադարձած 6 զինվորների մոտ

Հասարակական Ipress 2020-12-21 19:19:00 6192
bb_XYt4v.jpg

Ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող եւ նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ժամկետային 6 զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Գուրգեն Հակոբյանը։

«Իրենց մոտ ախտորոշումը ստորին վերջույթների ցրտահարություն է՝ ոտնաթաթերի հատվածում։ Հիվանդներից ամեն մեկի մոտ ցրտահարությունը տարբեր աստիճանի է։ Ներկա պահին որեւէ մեկի ստորին վերջույթներին վտանգ չի սպառնում, հետագայում պետք է բուժման ընթացքին հետեւել»,- նշեց վիրաբույժը՝ հավելելով, որ տղաները դեռ կշարունակեն մնալ բժիշկների հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով, նախօրեին հայտնաբերվել են ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը եւ Ռուսլան Սարգիսի Թումանյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը