Ի՞նչ է ասել ԱԱԾ-ում հողեր ծախելու մասին հայտարարած անձը

Ի՞նչ է ասել ԱԱԾ-ում հողեր ծախելու մասին հայտարարած անձը

Մամուլի տեսություն Ipress 2020-10-09 08:56:00 14733
1205595866138086059825146087155134169271913n_miExM.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Եվ, ահա, նա հանձնարարել էր ԱԱԾ-ում հետաքննություն սկսել, որի հետևանքով Երևանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ: Ավելին, վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, թե ինչ է հայտնել իրավապահներին ձերբակալված անձը: հասած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչը, որի անունն այս փուլում չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար, խոստովանել է, որ ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի մասով: Ավելին, վերջինը հայտնել է, որ նման խոսակցությունից հետո որևէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես խոսակցություն ու կարծիք է ինքը արտահայտել:

Ինչևէ, չնայած Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդեց հենց վարչապետի հայտարարությունը, սակայն վերջինի ազատման մասով երկու վարկած է քննարկվում: Վարկածներից մեկը հենց այդ բացահայտումն ու այն հանգամանքն է, որ ԱԱԾ տնօրենն, ամեն դեպքում, տեղում չի եղել: Իսկ վարկածներից մեկի համաձայն էլ՝ ռուսական կողմն է հորդորել ազատել Քյարամյանին՝ Սորոսի գրասենյակի հետ կապ ունենալու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը