Ինչ է առաջարկելու Իրանը Լեռնային Ղարաբաղի հարցով. թեժ քննարկումներ արտգոծնախարարների միջև

Ինչ է առաջարկելու Իրանը Լեռնային Ղարաբաղի հարցով. թեժ քննարկումներ արտգոծնախարարների միջև

Միջազգային Ipress 2020-10-28 11:59:00 1170
iran-arcax-paterazm_co2aU.jpg

Իրանի սահմաններին այս պահին հանգիստ է: Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելացրել է իր տեխնիկաները սահմանին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալության լրագրող Հայալ Մուազինը: «Իհարկե, վերահսկողությունն ավելացել է:

Ի վերջո արդեն իսրայելական արտադրության չորս անօդաչու թռչող սարքեր են խոցվել եւ դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է: Մեր երկրի անվտանգությունն ամեն ինչից վեր է: Իրանը չի թողնի, որ Կովկասն օգտագործեն իրենց կեղտոտ ծրագրերի համար», – նկատեց նա:

Նկատենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում երեկ մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ «Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք», – նշել էր նա։

Իրանցի լրագրողը նկատում է, որ իր երկրի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը բոլորովին այլ է լինելու: «Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի առաջարկը կներկայացվի նոր հարթակում ՝ Սոչիի և Աստանայի ձևաչափերի տեսքով: Այդ ձևաչափով քննարկումներին պետք է մասնակցեն Թուրքիան, Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Այդ մասին են վկայում արտագին գործերի նախարարությունների ղեկավարների ձևաչափով բանակցությունները», – նկատում է նա:

Ավելին, Զարիֆի խոսքով, Իրանում հենց այս ֆորմատի ստեղծումն են առաջնային համարում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ծրագրածը տեղի չունենա: Լրագրողի խոսքով, ԱՄՆ-ի ծրագիրն ուղղված է ՌԴ-ի եւ Իրանի դեմ, եւ այս պատերազմը կարող է վերածվել սիրիական պատերազմի, եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը