«Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ». Նաիրի Հոխիկյան

«Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ». Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-04-26 20:13:00 462
nbb_F274o.jpg

iPress.amՄիջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ

ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։

Նախ՝ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genocide (Հայոց ցեղասպանություն) բառակապակցությունը՝ նույն տեքստում երկու անգամ։ Դա հայկական պահանջատիրության երկարամյա ջանքերի արդյունք է, որտեղ մեծ դեր ունեն հատկապես ամերիկահայությունը, ՀՅԴ սփյուռքի կառույցները և Հայ դատը, հետևաբար ՀՀ իշխանությունը կամ մեկ այլ քաղաքական կառույց իրավունք չունի դափնեպսակն իր վրա վերցնել։

Ոգևորության հետ միաժամանակ, սակայն, ուշադրություն դարձնենք, որ տեքստում որևէ խոսք չկա հայերի պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի մասին, այնինչ երկու անգամ կիրառվում է Ottoman (Օսմանյան) արտահայտությունը։ Դա նույն է, թե հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել մի վայրում, որը կապ չունի մեր պատմական բնօրրանի հետ, այնինչ այստեղ ամենակարևորն այն է, որ հայերը ցեղասպանվել են իրենց պատմական հայրենիքում։

Ինչո՞ւ եմ սրա վրա ուշադրություն դարձնում, քանի որ, անտեսելով պատմական հայրենիքում ցեղասպանվելու փաստը, ամերիկյան դիվանագիտությունն իրականում մեզ չի տալիս պահանջատիրության հնարավորություն, ավելին՝ տեքստում բառ անգամ չկա Թուրքիայի մասին, հետևաբար՝ մենք չենք կարող հենվել ԱՄՆ նախագահի տեքստի վրա և Օսմանյան կայսրության գործած հանցանքի համար հատուցում պահանջել Թուրքիայից։

Հաջորդ կետերից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահը ոչ ոքի չի մեղադրում ցեղասպանության համար։ Ուշադրություն դարձրեք․ We affirm the history. We do this not to cast blame but to ensure that what happened is never repeated.- «Մենք վերահաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, էլ երբեք չկրկնվի»:

Պատասխանատու չէ՞ արդյոք այսօրվա Թուրքիան 1915-ի ցեղասպանության համար։ Ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության տրամաբանության՝ ՈՉ։

Մեղադրանքից հրաժարվելու մտքին անմիջապես հետևում է հետևյալ տողը՝ Today, as we mourn what was lost, let us also turn our eyes to the future—toward the world that we wish to build for our children. - Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք նայենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար:

Մարդկայնորեն գեղեցիկ և հումանիստական խոսքեր են, որոնք, սակայն, հեռու են արդարադատությունից։ Այլ կերպ ասած՝ ափսոս, որ ձեզ կոտորել են մեկ դար առաջ, բայց եկեք չմեղադրենք և քայլենք առաջ, հաշտվենք հանուն մեր երեխաների։ Սա է Բայդենի ամբողջ միտքը։

Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ»։

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը