Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. Հ1-ի նախկին լրագրող

Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. Հ1-ի նախկին լրագրող

Հասարակական Ipress 2020-04-21 21:12:00 1542
ash_ZdD9T.jpg

Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկար էի սպասել այն օրվան, երբ դիմացինի հետ վատ վարվող մարդիկ կտեսնեն ու կզգան իրենց մաշկի վրա այդ վատ վերաբերմունքի ամոթալիությունն ու ցավալիությունը: Պետրոս Ղազարյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հեռացվեցին Հ1-ից:

Նախկինում չեմ անդրադարձել այս թեմային, բայց հիմա պատրաստվում եմ հերթով ներկայացնել տարբեր դրվագներ այս մարդկանց գործելաոճից: Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. քաղաքական հետապնդում պայմանավորված իմ բարեկամական կապերով (դրա մասին առաջիկայում կխոսեմ), քաղաքական հետապնդում պայմանավորված նրանով, որ ըմբոստացել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկային հակասող երեւույթների դեմ:

Միայն մի բան կպատմեմ` ինձ ստիպել են, որ բանակաշինության մասին պատմող իմ ռեպորտաժից հանեմ Միքայել Հարությունյանի կադրերը, քանի որ կար քաղաքական նման հրահանգ: Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով, կեղծ բանսարկություններով հեռացրել են աշխատանքից, ինչն այս պահին դատարանում վիճարկում եմ:

Այս մասին հետո կխոսեմ: Հիմա ուղղակի ուզում էի ասել, որ տիկին Գրիգորյան եւ պարոն Ղազարյան, դուք ստացել եք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք: Իսկ Հանրայինը դեռեւս ամբողջովին մաքրված չէ: Պիտի հեռացվեն նաեւ բոլոր կատարածուներն ու սուտ մատնություն տվողները»։

 

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը