Պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ, ոչ թե Անի Մաջնունյանին. Անի Գրիգորյան

Պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ, ոչ թե Անի Մաջնունյանին. Անի Գրիգորյան

Հասարակական Ipress 2020-06-02 20:31:00 2256
bh_xZpGH.jpg

«Ես դեռ նախորդ տարի եմ կանխատեսել, որ Մերի Մակարյանի կյանքում նման փոփոխություն է սպասվելու»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պայծառատես Անի Գրիգորյանը` անդրադառնալով նախորդ օրվա Մերիի խոստովանությանն Asekose.am-ին: Անիի խոսքով՝ ինքն ասել էր, որ Մերին ունենալու է ամուր սեր, իսկ շատերը դրան թերահավատորեն էին մոտենում.

«Երբ ասացի դա, ոմանք հավատացին, ոմանք ոչ, բայց ինչպես տեսնում ենք` ես չսխալվեցի: Մերիի նման կան էլի շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ում անձնականը ևս տեսնում եմ, բայց այս պահին դեռ լռում եմ»: Անի Գրիգորյանը խոսեց «Վեցերորդ զգայարան» հաղորդման 4-րդ եթերաշրջանին մասնակցություն չունենալու պատճառի մասին:   «Շատերի կարծիքով՝ ես վատ հարաբերություններ ունեմ ստեղծագործական անձնակազմի հետ, բայց ոչ:

Կարծիքներ էլ կան, որ ես վախեցել եմ Անի Մաջնունյանի սպանությունից ու փորձում եմ խուսափել հաջորդը լինելուց, բայց սա ևս ճիշտ չէ: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ես ինձ ու իմ աշխատանքը բարձր եմ գնահատում, հետևաբար՝ չեմ կարող աշխատել մարդկանց հետ, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ չեն: Բացի այդ, ժամանակին պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ ես պետք է մասնակցեմ միայն 1-ին եթերաշրջանին, բայց քանի որ թիմը չուներ պրոֆեսիոնալ մասնագետներ, չմերժեցի հետագա համագործակցության առաջարկը»:

Պայծառատեսն անդրադարձավ 2015 թվականի օգոստոս ամսին Անի Մաջնունյանի սպանությանը. «Անիի սպանությունից առաջ ես նրան ասել էի, որ չեմ տեսնում նրան օգոստոս ամսից հետո: Նա շատ սրտնեղեց, ասաց, որ միգուցե իրեն թուղթ ու գիր են արել և այլն: Անիի սպանությունն առեղծված է: Ես չեմ հավատում, որ այն մարդը, ով հիմա ճաղերի հետևում է, իրական մեղավորն է: Այդ տղամարդը չէր կարող սպանել Անիին: Ես վստահ կարող եմ ասել, որ սա սուտ է: Հուսով եմ՝ իրական մեղավորը շուտով կպարզվի: Ասեմ ավելին` ասում են, որ պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ և ոչ թե Անի Մաջնունյանին, այսինքն՝ Անիի փոխարեն ես պետք է լինեի:

Մոգ Գաբրիելն ասում է, որ հաջորդը ես եմ լինելու, բայց ես ուզում եմ մարդասպանին ասել, որ Մաջնունյան Անիի փոխարեն ես մեջք ու հզոր թիկունք ունեմ, նման մոլախոտերը շատ փոքր են, որ ինձ ու իմ ընտանիքին հասնեն»: 

Անին անդրադարձավ նաև այն փաստին, որ շատերն են իրեն ու իր աշխատանքին քննադատորեն մոտենում, ինչն էլ պատճառ է հանդիսանում է մի շարք բացասական մեկնաբանությունների ու գրառումների. «Շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ասում են, թե չեն նկատում և կարդում իրենց հասցեին ուղղված այն վիրավորական մեկնաբանություններն ու գրառումները, որոնք հանդիպում են համացանցում: Ես չեմ կարող նրանց պես ասել, որ չեմ կարդում, ես կարդում եմ, միգուցե շատ անգամ՝ դրանցից վիրավորվում:

Մարդիկ գրում են, որ ես սխալ եմ, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը նման գործով զբաղվել: Իսկ ես նրանց նույն պատասխանն ունեմ` ինչպե՞ս կարող են Աստվածշունչը կարդացած քրիստոնյա հայ կինն ու տղամարդը նման գռեհիկ արտահայտություններ գրել իրենց ազգակցի մասին: Մի տղա իմ մասին շատ վատ բաներ էր գրել, նկարիս տակ հայհոյանք էր գրել, ու երբ մենք պարզեցինք նրա ինքնությունը, նա անդադար լաց էր լինում: Մենք ցանկացածին շատ արագ կարողանում ենք գտնել, դրա համար պետք է գրելիս մի քիչ զգույշ լինել:

Երգչուհիներից մեկը մի հաղորդման ժամանակ, խոսելով իմ մասին, ասաց, որ ես չարիք եմ տարածում երկրի երեսին, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը հավատալ ինձ ու առհասարակ դիմել ինձ: Ես ինձ երբեք չեմ գովերգում ու երբեք թույլ չեմ տալիս վիրավորել մյուսներին, բայց նման արտահայտություն արած երգչուհուն չկարողացա չպատասխանել ու ասացի՝ ո՞նց կարող է քրիստոնյա կինն ամուսնացած տղամարդու տուն քանդել ու անբարոյականություն անել: Այնպես որ, ամեն մեկը ճիշտ կանիւ, որ իրեն նայի ու քննադատելուց առաջ մտածի`արդյո՞ք ինքը քննադատվելու տեղ չունի»:   Զրույցի վերջում Անի Գրիգորյանը նշեց, որ շուտով հեռուստադիտողին ներկայացնելու է իր իսկ հեղինակած հաղորդումը, սակայն մանրամասներ դեռ չցանկացավ հաղորդել: 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն