«Իմ քայլի» բոլոր 88 պատգամավորները կարող են դատապարտվել ավելի քան 10 տարվա ազատազրկման

«Իմ քայլի» բոլոր 88 պատգամավորները կարող են դատապարտվել ավելի քան 10 տարվա ազատազրկման

Քաղաքական Ipress 2020-06-23 15:06:00 3357
im-qayli_8Qyqs.jpg

Ռուբեն Մելիքյանը մեկնաբանել է մամուլում տեղ գտած հրապարակումը, որի համաձայն,

««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները»։

«Եթե այս «պլանը» իրական է, ապա Սահմանադրությամբ նախատեսված կարգը շրջանցելով, արտակարգ դրության պայմաններում նման նախագիծ ընդունելը միաժամանակ կհամապատասխանի երկու հանցակազմի՝ «Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը» (Սահմանադրական դատարանի մասով) և «Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը» (վերջապես մենք կտեսնենք սահմանադրական կարգի տապալման իրական դրսևորում): Յուրաքանչյուր հանցանքի համար նախատեսված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, ընդ որում՝ համաձայն քրօր 63-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ հանցանքը արտակարգ դրության պայմաններում կատարելը ծանրացնող հանգամանք է, ուստի նվազագույն պատժաչափ՝ 10 տարի ժամկետով ազատազրկում ստանալու շանս էլ չկա։

Կարճ ասած՝ յուրաքանչյուրդ ստորագրելու է իր իսկ դատավճիռը։ Է ստորագրեք, եթե շատ եք ուզում։

Ի դեպ, հիանալի օր եք ընտրել Սահմանադրության վրա հարձակվելու համար։ Ուղիղ 79 տարի առաջ ֆաշիստները անցան սահմանը և սկսեցին «պլան Բարբարոսա»-ի իրագործումը։ Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»,-գրել է նա իր էջում:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը