«Իմ քայլի» և ԲՀԿ–ի լեզվակռիվը շարունակվում է. Զոհրաբյանը Մակունցին է պատասխանել

«Իմ քայլի» և ԲՀԿ–ի լեզվակռիվը շարունակվում է. Զոհրաբյանը Մակունցին է պատասխանել

Հասարակական Ipress 2020-06-07 16:43:00 3339
bz_OWC95.jpeg

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան   իր էջում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։

Վերջինս մեկնաբանել էր Գագիկ Ծառուկյանի՝ իշխանություններին ուղղված քննադատական հայտարարությունը։ Զոհրաբյանը գրել է, որ իր համար անհասկանալի է, երբ Մակունցն ու  իր խմբակիցները բուռն արձագանքում են Գագիկ Ծառուկյանի՝ «ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին եւ մի ողջ կուսակցությունը հանվում է մարտական դիրքեր»։

«Ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, եւ ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։ Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների և ատոմների մասին, նորից ստիպված եմ ևս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների ու համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ և անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելել է, որ անցյալում կատարվածը հաշվի առնելով՝ իրենք իրավունք ունեին մի շարք հարցադրումներ անելու.

«Էդ ինչպե՞ս է լինում, որ դուք և ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում, և նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որևէ քայլ չէր ձեռնարկում»,-գրել է պատգամավորը՝ հավելելով, որ ակնարկներ չի անում, այլ միայն հռետորական հարցադրմամբ ցանկություն ունի իմանալու, թե «իրականում ո՞վ է ում շարունակությունը»։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։ Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։Անդրադառնալով կորոնավիրուսի թեմային` ԲՀԿ ղեկավարը նշել է, որ մարզեր կան, որտեղ թեստեր չկան, ինչն անփորձության հետևանք է։ Նա ասել է նաև, որ ամենաանազնիվ քայլն այն էր, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձեցին գցել ժողովրդի վրա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին` դրանք որակելով «պատերազմական վիճակում դավադիր գործողություններ» պետության դեմ։ Նա ափսոսում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքում, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ:


 


 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը