Մանրամասներ.Իմ երեխան մինչև ծննդաբերությունից 5 րոպե առաջ խնդիր չի ունեցել․ մահացած նորածնի հայր

Մանրամասներ.Իմ երեխան մինչև ծննդաբերությունից 5 րոպե առաջ խնդիր չի ունեցել․ մահացած նորածնի հայր

Հասարակական Ipress 2020-05-26 19:12:00 1878
bbbbe_nMt3Z.jpg

«Հրապարակի» խմբագրություն այցելած 23-ամյա երիտասարդը՝ Հրայր Միրզոյանը մայիսի 23-ին հայր էր դարձել։ 

Մայիսի 23-ի օրը նրա կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը  ծննդաբերել է Աբովյանի ծննադատանը։ Աղջիկ երեխան ծնվել է 3 կիլո, 200 գրամ  քաշով,  54 սմ բոյով՝ ժամը 3 անց տասնհինգ, սակայն րոպեներ անց Հրայր Միրզոյանին է մոտեցել ծնունդն ընդունող բժիշկը և  որպես «նախաբան» հայտնել, որ գործ են ունեցել դժվար ծննդաբերության հետ։ «Բոլորս էլ հասկանում էինք, որ գործ ունենք դժվար ծննդաբերության հետ ու ես իրեն հարց տվեցի՝ բա եթե դժվար ծննդաբերություն է եղել, ինչո՞ւ կեսարյան չես արել։ Ես դեռ այդ ժամանակ չգիտեի, որ երեխայի հետ խնդիրներ կան։ Նա էլ՝ թե ես հղիին հարցրել եմ, նա չի ցանկացել, ես էլ իրեն բացատրում եմ, որ հղիին (ծննդկանին), այո, հարցնում են, բայց նա, ամեն դեպքում, քեզ չի կարող ուղղորդել, թե ինչ գործողություններ պետք է կատարես։ Բժիշկը Դու ես, դուք  եք իրավիճակը ճիշտ գնահատողը, որպեսզի իմ երեխան ծնվի առողջ։

Ինքը նորից՝ ես հարցրել եմ, ինքը չի ուզել։ Ես էլ իրեն, որ Դուք ինձ ընդամենը պետք է տարբերակներ առաջարկեիք ու բացատրեիք, եթե՝  կեսարյան հատում չարվի, ինչ խնդիրներ կառաջանան, և հակառակ դեպքում՝ ինչ։ Եվ, առհասարակ, իմ հետ խոսակցություն Դուք ինչու՞ չեք ունեցել»,-պատմեց երիտասարդը։

 Ապա Փայտյան Սլավիկ անուն-ազգանունով բժիշկը Հրայրին հայտնում է, որ երեխան պետք է տեղափոխվի «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն՝ մի քանի օրվա վերականգնողական շրջան անցնելու համար ու մի քանի օրից կկազդուրվի։ 

Հրայրը իր խոսքով՝ «ապահովության համար» համաձայնում է, ստորագրություն տալիս դրա համար, ու մեկ էլ տեսնում, որ երեխային շտապօգնության մեքենա են տեղափոխում  թթվածնի բալոնով։ Այդ պահին ուղեկցող բժշկուհին հարցնելով, թե ո՞վ է հայրը, նրան ասում է, որ երեխան ծայրահեղ ծանր, ավելի ճիշտ՝ մահամերձ վիճակում է։ « Ինձ բացատրում էր, որ  երեխայի գլուխը նորմայից ուռած էր, մի գլխի չափ մեծ ուռուցք էլ երեխայի գլխի վրա է։ Պետք է  երեխային շտապ հասցնել հիվանդանոց»,-պատմեց Հրայրը։ 

«Մուրացան» ԲԿ-ում մի քանի ժամ անց, մինչ հայրը հիվանդության էպիկրիզի փաստթղթերով էր զբաղված, բժիշկը կանչել է է Հրայրի մորն ու հայտնել, որ երեխան մահացել է։ Կատարվել է նաև  դիահերձում և որպես մահվան պատճառ նշվել է, որ երեխան խեղդվել է ծննդաբերության ժամանակ։ Ինչ վերաբերում է երեխայի գլխի այտուցին, ապա Հրայրը կարող է միայն ենթադրություն անել, որ կնոջ կյանքը փրկելու համար երեխային ուղղակի վակուումով քաշել էին։

Հրայր Միրզոյանը հիմա էլ համոզված է, որ նորմալ քաշով ծնված երեխան չէր կարող նախքան այդ խնդիրներ ունենալ։ «Ինձ անգամ ասացին, որ երեխան թարախի մեջ է եղել։Որ պտղաջրերը պղտոր են եղել․․․ բայց չի կարող թարախի մեջ ապրած էրեխեն 3 կիլո, 200 գրամ քաշ ունենար»,-ասաց Հրայրը։ Նա խմբագրություն էր այցելել Էրեբունու ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում տալուց հետո․ ոստիկանությունում արդեն իսկ քրեակամ գործ է հարուցված նորածնի մահվան փաստի առթիվ։
Երեխային կորցրած ընտանիքը   հիմա սպասում է դիահերձման վերջնական պատասխանին։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն