Իմ առաջին բալիկն էր, անունը Լուսինե պետք է դնեինք.մանրամասներ մահացած նորածնի դեպքից

Իմ առաջին բալիկն էր, անունը Լուսինե պետք է դնեինք.մանրամասներ մահացած նորածնի դեպքից

Հասարակական Ipress 2020-05-27 19:59:00 5520
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ykk_VtYE5.jpg

Իմ առաջին բալիկն էր, հիմա իմ հետ պետք է լիներ եւ բժկական սխալի պատճառով է իմ երեխան մահացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Հրայր Միրզոյանը, որի նորածին դուստրը մայիսի 23-ին, ծնվելուց ժամեր անց մահացել է։

«Կինս՝ 23-ամյա Սյուզաննա Գրիգորյանը, մայիսի 21-ից պառկած է եղել Աբովյանի ծննդատանը եւ ամսի 23-ին պետք է իմ երեխան ծնվեր։ Մինչեւ այդ ոչ մի խնդիր, ոչ մի բարդություններ չեն եղել, ոչ ոք չի ասել, որ երեխայի հետ կարող է խնդիր առաջանալ։ Գիշերը 3։15-ին իմ երեխան ծնվել է՝ 3 կիլոգրամ 200 գրամ եւ 52 սանտիմետր հասակով։ Ծննդաբերությունը շատ երկար տեւեց, պարզ էր, որ ինչ որ խնդիր կա։ Սպասեցինք մինչեւ ծնունդն ընդունող բժիշկ Սլավիկ Փայտյանը գա»,- պատմեց Հրայր Միրզոյանը։

Նրա խոսքով՝ բժշկի հետ խոսելիս հասկացել է, որ խնդիրներ են առաջացել․ «Ասացի՝ ինչո՞ւ կեսարյան հատում չարեցիք, պատասխանեց, որ հարցրել եմ ձեր կնոջը, ինքը հրաժարվել է։ Ասացի, որ միայն իմ կնոջը հարցնելով չես կարող որոշում կայացնել, պետք է բացատրեիր, որ եթե կեսարյան հատում չարվի, կլինի սա կամ եթե իր ուժերով ունենա կլինի սա։ Ասացի՝ ինչի՞ց վերցրիր, որ իմ կինը կարող է իր ուժերով երեխա ունենալ, պատասխանեց՝ իր տեսքին նայելով մտածեցի ինքը կարող է: Ասացի՝ դու բժիշկ ես, մարդու տեսքին նայելով ծնունդ չեն ընդունում, գոյություն ունեն նյուանսներ, որ ըստ դրանց պետք է իրավիճակը ճիշտ գնահատես»,-պատմեց Հրայրը:

Մահացած նորածնի հոր խոսքով՝ բժիշկը հայտնել է, որ երեխային պետք է շտապօգնության մեքենայով տեղափոխեն «Մուրացան» ԲԿ․ «Իմ մոտ ահավոր վիճակ էր, գիտեի, որ խնդիր կլիներ, բայց չէի պատկերացնում, որ այսքան լուրջ պետք է լիներ։ Շտապօգնության մեքենան եկավ, բարձրացան, որ երեխայիս իջեցնեն, տեսա, որ թթվածին միացրած իմ երեխային իջեցնում են, ուղեկցող բժշկուհին հարցրեց, թե հայրն ո՞վ է, մոտեցեք, որպեսզի ստորագրություն տաք, որ թույլատրում եք երեխային տեղափոխել եւ բացատրեց, որ երեխան ծայրայեղ ծանր է, երեխայի գլուխն ինչքան կա, այդքան էլ ուռացրած է, այսինքն երեխային վակումով են հանել ու պարզ էր, որ արդեն մահամերձ տանում են իմ երեխուն»:

Նրա խոսքով՝ մինչեւ երեխային տեղափոխելը բժիշկ Փայտյանն իրեն ասել է, որ երեխան մի քանի օր կպառկի «Մուրացան» ԲԿ-ում եւ կկազդուրվի, ամեն ինչ լավ կլինի․ «Բժշկին ասացի ինչո՞ւ ես ինձ խաբում, լավ իմ երեխան եւ կինս խնդիրներ ունեին, ինչո՞ւ եք ինձ խաբում ասում երեխան լավ է։ Եթե խնդիրը ձեզանից չէ, եթե խնդիրն իմ կնոջից եւ իմ երեխայից էր, ինչո՞ւ էիք խաբում: Այսինքն, ինչ որ խնդիր կա, որ չեք կատարել եւ հիմա ուզում եք, որ ձեզ փրկեք, ուրիշ պատասխան չի կարող լինել, որովհետեւ որ մի մարդ չի խաբի, եթե ինքը մեղավոր չէ»:

Նրա խոսքով՝ ժամեր անց «Մուրացան» ԲԿ-ից հայտնել են, որ երեխան մահացել է․ «Գնացել ենք այնտեղ, սպասել ենք եւ առավոտյան ժամը 8-ին այնտեղի բժիշկը հայտնեց, որ երեխան մահացել է, բայց 8-ից արդեն շուտ մահացած էր երեխան։ Որոշել էինք երեխայիս անունը Լուսինե դնել, բայց քանի որ մահացել է, ուրիշ անունով իրեն կնքեցինք, որ հետագայում աղջիկ ունենանք իր անունը դնենք»։

Նրա խոսքով՝ ոստիկանության Էրեբունու բանում 3 գործ է հարուցվել․ «Սպասում ենք ընթացքին, դիահերձման պատասխանները կգա, նոր պարզ կլինի։ Մեղավորը պետք է պատժվի»։

Աբովյանի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սլավիկ Օհանյանը աղբյուրի  հետ զրույցում ասաց, որ մինչեւ դատաբժշկական փորձաքննության պատասխանները չլինեն, որեւէ մեկնաբաություն տալը սխալ կլինի։

«Պատասխանները, երբ գան, մեր ծառայողական քննությունը բնական է կանցկացնենք։ Ինչ վերաբերում է տվյալ բժշկի կողմից բժշկական գործողություններին, ամեն ինչ ճիշտ  է կատարել։ Երեխայի մահվան պատճառը, որպեսզի ստույգ լինի, այդ մարդը մեղավոր է, թե մեղավոր չէ բազմապրոֆիլ փորձաքննություն կլինի, կլինեն՝ դատական բժիշկը, հերձող բժիշկը, մասնագետներ են լինելու, իրենց եզրակացությունը տալու են, օբյեկտիվ այդ մարդիկ իրենց տվյալները տալու են»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ երեխայի ծնունդն ընդունած բժիշկը փորձառու է եւ հաստատության առաջատար մասնագետներից է․ «Բավականին փորձառու վիրաբույժ, մանկաբարձ է․ ցանկացած ծննդատանը, ցանկացած բժշկի մոտ կարող է նորածնային մահ կամ մեռլածնություն լինի, ամբողջ աշխարոհւմ է այդպես։

Օհանյանի խոսքով՝ զրուցել է բժիշկ Փայտյանի հետմ վերջինս ասել է, որ ինչ ճիշտ է եղել, այն էլ արել է։

Հարցին, թե երբ կլինի դատաբժշկական փորձաքննության պատասխանը, Օհանյանը պատասխանեց․ «Երեւի 15 օրից կգա նախնականը, բայց ավելի մանրակրկիտ հետազոտությունները մի քիչ ավելի երկարատեւ են»:

Поделиться
Класс
Send
gazanjatum_LcriV.jpg

Մայիսի 30-ին և 31-ին գազ չի լինելու

jranjatum_c_3iv.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

avazakayin-harcakum_i9K4c.jpg

Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում․ 3 անձինք մուտք են գործել բնակարան, կապել տանտիրոջ ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդեր

sona-shahgeldyan_c_ptG.jpg

Սոնա Շահգելդյանը՝ «Սև ու սպիտակ» խնջույքին իր մասնակցության արձագանքների մասին

irani-naxagah_Kf8fh.jpg

Իրանը բացառել է հավանականությունը, որ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի պատճառով

larvac-iravichak-1_HnOga.jpg

Հանրապետության հրապարակում իրավիճակը ծայրահեղ լարված է

anastasia-zavaratnyuk_9ta7o.jpg

Մահացել է հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

dolar-rubli_XW4a8.jpg

Ինչ փոխարժեքներ է այսօր սահմանել ԿԲ-ն

robert-qocharyan_7LRJE.jpg

Ռոբերտ Քոչարյանի նոր կուսակցությունը․ «Հրապարակ»

larvac-iravichak_rY-lf.jpg

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ Ինչ է կատարվել գիշերը

gazanjatum_xL9Yy.jpg

Մայիսի 27-ից հունիսի 18-ը գազ չի լինելու

jur-chi-linelu-2__NMMy.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

Life 122274

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78372

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76569

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 47001

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40101

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Բանակ 39897

Նոր մանրամասներ՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի դեպքից

Իրադարձային 37296

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36324

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 35700

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Life 32865

Ինչ լուրջ հիվանդnւթյամբ է տառապnւմ Ելենա Բորիսենկոն