Իջևանը հրաժեշտ է տալիս իր հերոսներին

Իջևանը հրաժեշտ է տալիս իր հերոսներին

Հասարակական Ipress 2020-12-14 19:50:00 1929
bbbt_bTTZU.jpg

Իջևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Իջևանը հրաժեշտ է տալիս իր հերոսներին..․ Վերջին օրերին Իջևանը զինվորական կարգով հրաժեշտ տվեց հայրենիքի իրական նվիրյալ հերոսներ` փոխգնդապետ Արմեն Օհանյանին և գնդապետ Թաթուլ Ղազարյանին: Նրանք երկուսն էլ զոհվել են հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Հերոս Արմեն Օհանյանը ծնվել է 1971 թվականին: 1996 թ-ից ծառայության էր անցել ՀՀ ԶՈՒ-ում, արժանացել բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Մարտի օրը, երբ հակառակորդը փորձել է ձախ թևանցում կատարել, գնդի հրամանատարը անձնակազմին նահանջի հրաման է տվել` հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Այդ ընթացքում փոխգնդապետ Օհանյանը մարտը վարել է առաջնագծից և կյանքի գնով ապահովել անձնակազմի կողմից ավելի նպաստավոր բնագծի զբաղեցումը:

Փոխգնդապետը թիրախավորվել է հակառակորդի կողմից և խոցվել: Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:

Հերոս Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին: Սևքարի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընտրել էր հայրենիքի ծառայելու նվիրական ճանապարհը: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ-ին սովորել է ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում:

2018թ-ից եղել է Իջևանի N զորամասի հրամանատար: Իր օրինակելի և հայրենանվեր ծառայության համար գնդապետ Ղազարյանը բազմիցս է արժանացել պետական պարգևների: Հոկտեմբերի 19-ին` իր զինակից ընկերների հետ, մինչև արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով` նահատակվել է հանուն հայրենիքի: Գնդապետ Ղազարյանը իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը` թե ուսումնառության, թե զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնաց իր սրբազան պարտքը կատարելու:

Գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը նույնպես հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հավերժ փառք մեր ընկած հերոսներին և մեր խոնարհումը` նրանց ընտանիքներին»

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը