Ինչու Նիկոլը չի համաձայնել դադարեցնել պատերազմը․ Վահե Հովհաննիսյան

Ինչու Նիկոլը չի համաձայնել դադարեցնել պատերազմը․ Վահե Հովհաննիսյան

Հասարակական Ipress 2021-06-16 15:08:00 411
pashinyanner_JuUxq.jpg

iPress.am- Հայաստանի կոկորդում մնացած հարցը Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Հայ ժողովրդի մաքրման, որակական աճի և հեռանկարի համար սա առանցքային հարց է։

Առկա է անհերքելի փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։ Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձևակերպվում որպես հայաստանյան պոռթկում, հայաստանյան՝ էմոցիա կամ հակառակը՝ որպես ազգային սթափություն։

Պուտինը և աշխարհի մյուս լիդերները պաշտոնական խողովակներով և այնուհետև հրապարակային, զարմանք էին հայտնում, թե Փաշինյանը ինչու չի համաձայնվում պատերազմի դադարեցմանը։ Եթե մենք այս հարցը չենք համարում թիվ 1-ը ու հայ ժողովուրդը չի պահանջում նրանից պատասխան, ապա ուրիշ հարցերի քննարկումը ի՞նչ իմաստ ունի։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է սպանդի ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն, ինչը, ըստ էության, կատարվել է։ Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է գիտակցված գնալ նոր ու ծանր կորուստների։ Ինչը, ըստ էության, տեղի է ունեցել։ Եթե մեր հասարակությունը այս հարցը չի կարևորում, ուրեմն ձևակերպում է, որ նորմալ է՝ ով մեռավ` մեռավ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սյունիքը չի հետաքրքրում։

Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամեն անգամ այս նախադասությունները լսած են վերադառնում ու որպես՝ մարդ, մայր, հայր՝ քանդված։ Նիկոլի կողքը կանգնածները Նիկոլին այդ հարցը չե՞ն տալիս։ Լավ իրենք իրենց այդ հարցը չե՞ն տալիս՝ իրենց տներում, իրենց երեխաների հետ շփվելիս։ Բա ո՞նց եք ապրում։ Ստացվում է, որ մենք որպես հասարակություն ինքնաձևակերպվում ենք որպես սնունդը ու նաղդը գերնպատակ համարող միավոր։

Բայց դա իրականում այդպես չէ։ Այս հարցը մեր ժողովրդի կոկորդին է. Այս հարցը չի վերանալու։ Մինչև պատասխաններ չհնչեն այս հարցը օրակարգում է։ Եվրոպական, ռուսական դիվանագիտական նամակագրությունները փաստում են միջազգային հանրության շոկը՝ ինչու Նիկոլը չի համաձայնում դադարեցնել պատերազմը։

Այդ շոկը պետք է մտնի ամեն հայի գիտակցություն։ Միայն դրանից հետո է հնարավոր արժանապատիվ խաղաղություն և պետության վերելք։ Վստահ եմ հայաստանյան նոր առողջ էլիտաների ձևավորումը սկսվելու այդ հարցի հենքի վրա։ Կան կոնկրետ մարդիկ, ովքեր պետք է խոսեն այդ մասին՝ Անվտանգության Խորհրդի բոլոր անդամները, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Նիկոլի այն նեղ շրջապատը, որը չունենալով լիազորություններ, բայց Նիկոլի հետ տասնյակ հազարավոր ճակատագրերի և պետության 100-ամյա հեռանկարի մասին որոշումներ էր կայացնում։

Եվ վերջապես Նիկոլը. Ինչ կարգավիճակով է լինի, որ լսարանի առաջ էլ լինի, Մայր բուհից մինչև ոտքերի տակ ոչխար մորթող քաղաքացին, նրան պետք է ասեն՝ մուրճդ մի կողմ դիր ու ասա՝ ինչու էիր մերժում պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունները։ Եթե մենք չհասանք սրան, ոչ մի վերելք չի լինելու, ոչ մի արժանապատիվ խաղաղություն չի լինելու, որովետև մենք դրան արժանի չենք լինելու։ Մինչև այս հարցի պատասխանը չլինի՝ չի լինելու նորմալ կյանք. Ուսուցիչը չի կարողանալու նորմալ մտնել դասարան, դասախոսը չի մտնելու լսարան, հոգևորականը չի կարողանալու իր գործն անել, Հայաստանում չի գրվելու լավ գիրք, չի գրվելու լավ երաժշտություն..., որովհետև մեր կյանքը լինելու է պսևդոնորմալ՝ արհեստական հենքի վրա։

Թուրքը չի հանգստանալու, մինչև մենք այս հարցի պատասխանը չտանք՝ որովհետև թուրքը հասկանալու է, որ մենք կորստի զգացում չունենք։ Կա մեկ բնական հարց, որից խուսափում ենք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չդադարեցվեց։ Այս հարցի պատասխանն է մեր ապագայի բանալին։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ ]

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն