«Ժողովուրդ». Ինչո՞ւ են պահեստազորում գտնվող քաղաքացիները զինկոմիսարիատներից կրկին ծանուցագրեր ստանում

«Ժողովուրդ». Ինչո՞ւ են պահեստազորում գտնվող քաղաքացիները զինկոմիսարիատներից կրկին ծանուցագրեր ստանում

Մամուլի տեսություն Ipress 2020-12-22 11:23:00 3498
sahman-arcax-zinvorner_--XkV.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը երկար ժամանակ ահազանգեր էր ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար:

Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների՝ իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն պատերազմն ավարտվել է:

Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ, փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, խուսափել են հայոց բանակում ծառայելուց ու պատերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրենց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականացվում: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը մեզ պատասխանել է.

«Դեկտեմբերի 22-ից մինչև 24-ը ՀՀ-ում նախատեսված էր զորահավաքային զորակոչ, սակայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով նշված միջոցառումը համարվել է չեղյալ և իմ կողմից դեկտեմբերի 19-ին ցուցում է տրվել բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պահեստազորում հաշվառված քաղաքացիներին չծանուցել և չիրականացնել զորահավաքային զորակոչ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը