«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին

«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին

Հասարակական Ipress 2020-06-04 19:57:00 1689
nt_jPQdf.png

Արտաշատի բժշկական կենտրոնի կլինիկական աշխատանքների ժամանակավոր ղեկավար, ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը այսօր պարետատան նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ճեպազրույցում հուզիչ խոսքով դիմեց ՀՀ քաղաքացիներին։

«Ես հայտնվել եմ Արտաշատի ԲԿ-ում ինֆեկցիոն հիվանդանոցում վերապրոֆիլավորվելու շնորհիվ։ Եկել եմ Արտաշատ և թողել Երևանում թե ընտանիքս, թե աշխատանքս։ Մենք բժիշկներով ջանք չենք խնայում, որ ձեզ վերադարձնենք ձեր ընտանիքներին։ Խնդրում եմ՝ դուք էլ մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին»,- դողացող ձայնով ասաց Մուսեյանը։

Բժշկուհու կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվը խոսում է ժողովրդի ոչ միայն անզգուշության և անփութության, այլև ըմբոստության մասին։

«Այս կանոնները պարետատան կանոնները չեն, բոլորիս կանոններն են։ Կորոնավիրուսը առողջապահական համակարգի խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, իսկ քոնը՝ ինձ»,- նշեց Մուսեյանը։

Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողները ոչ մի դեպքում հետ չեն քաշվի իրենց պատրաստակամությունից առ կյանքեր փրկելուն, սակայն հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն զգա բուժաշխատողների և հանրության հանդեպ։

Նշենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել է 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը