ԿԱՐԵՎՈՐ՝ կենսաթոշակառուների համար․ հուլիսի 1-ից գումարի վճարման փոփոխություն կլինի

ԿԱՐԵՎՈՐ՝ կենսաթոշակառուների համար․ հուլիսի 1-ից գումարի վճարման փոփոխություն կլինի

Հասարակական Ipress 2021-06-02 19:22:00 879
ghhhh_q25EW.jpg

iPress.am- 2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Հայփոստի միջոցով:

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք  կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ:

Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով:

Այսպիսով՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով (Հայփոստի միջոցով), մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է ընտրեն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն՝ բանկ կամ Հայփոստ:  

Վճարող կազմակերպություն ընտրելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին մինչև 2021 թվականի հունիսի 21-ը՝ նշելով այն բանկի կամ Հայփոստի անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը:

Հայփոստ ընտրելու դեպքում՝ դիմումին պետք է կցել Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք: Դիմումը կարելի է ներկայացնել նաև Հայփոստի գրասենյակ:  

Վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում՝ 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս՝ վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով՝ ինքնաշխատ եղանակով ընտրելով որևէ վճարային կազմակերպություն։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը