Հրդեհ`հիվանդանոցներից մեկի «կորոնավիրուսային» բաժանմունքում.կա զոհ

Հրդեհ`հիվանդանոցներից մեկի «կորոնավիրուսային» բաժանմունքում.կա զոհ

Միջազգային Ipress 2020-05-10 17:07:00 1836
Հետևեք մեզ՝ Telegram-ում
okk_xnMjY.jpg

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի համար 50 հիվանդանոցում, որը գտնվում է Վուչետիչի փողոցում, հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Աղբյուրը հստակեցնում է, որ հրդեհը բռնկվել է մասնաշենքերից մեկի առաջին հարկում, որտեղ գտնվում էին հիմնականում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները: Նրանք անմիջապես տարհանվել են, սակայն հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է:

Նշվում է, որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել, սակայն տեղում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները: Նախնական վարկածով՝ հրդեհը կարող էր առաջանալ թթվածնային բալոնի պայթյունից: Հանգամանքները պարզվում են:

Поделиться
Класс
Send