ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Սոչիում տեղի ունեցած սպանության կադրերը

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Սոչիում տեղի ունեցած սպանության կադրերը

Միջազգային Ipress 2021-06-09 23:08:00 678
dkkkk_QKbVX.jpg

iPress.am- Այն պահը, երբ Սոչիի բնակիչը կրակում է դատական կարգադրիչների վրա, որոնք եկել են կատարելու նրա ինքնակամ կառույցը քանդելու դատարանի որոշումը, հայտնվել է տեսահսկման խցիկի օբյեկտիվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի ցերեկը Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ-ն հայտարարել է Սոչիի Ադլերի շրջանում կասկածյալի ձերբակալման մասին, որը, ստացված հաղորդագրության համաձայն, կրակ է բացել դատական կարգադրիչների վրա՝ բնակիչների վտարման ժամանակ: Իշխանությունների տվյալներով, այս հասցեում գտնվող շենքերը ինքնակամ կառույցներ են եւ դատարանի որոշմամբ քանդման ենթակա են:

Երկու դատական կարգադրիչները ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բերման է ենթարկել 60-ամյա տեղացի բնակչին եւ տեղափոխել հերթապահ մաս: Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արդարադատություն իրականացնող անձանց կյանքի նկատմամբ ոտնձգության մասին (ՌԴ ՔՕ 295-րդ հոդված) եւ երկու կամ ավելի անձանց դեմ մահափորձ կատարելու մասին (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սոցիալական ցանցերում հայտնվել է ենթադրաբար տեսախցիկի նկարահանած տեսանյութը, որը ֆիքսել է դեպքի պահը: Կադրում երեւում է, թե ինչպես է հրացանով տղամարդը կրակոցներ արձակում մարդկանց ուղղությամբ: Միայն որոշ ժամանակ անց մի մարդ է մոտենում հրաձիգին եւ փորձում է հանգստացնել նրան, եւս մեկ մարդ ծնկի է իջնում տուժածի կողքին:

Մահացած դատական կարգադրիչները, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Աղոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն են: Նրանք 35 եւ 36 տարեկան էին: Հրաձիգը 61-ամյա Վարդան Քոչյանն է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը