Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում: Վարորդը, ճիշտ կոմնորոշվելով, արագ տարհանել է ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը. կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհի պատճառը պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
|