Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը. Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի ազատազրկման

Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը. Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի ազատազրկման

Հասարակական Ipress 2021-02-24 13:15:00 228
khh_UO1Ek.jpg

Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը։

Դատարանի որոշմամբ՝

Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։

Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամիս ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը. վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով։

Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրկման, Արմեն Բիլյանը՝ 4 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատարանն ապացուցված չհամարեց Արմեն Բիլյանին մեղսագրվող սպանության մեղադրանքը՝ հաշվի առնելով , որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չէին հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքով կայացնել մեղադրական դատական ակտ։ Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց, խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:

Դատավոր Մակյանը հայտարարեց, թե, հաշվի առնելով, որ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, կարող են մնալ ազատության մեջ, մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, որից հետո նրանք կկրեն դատարանի կողմից սահմանված պատիժները:

Հիշեցնենք՝ ՊՊԾ դունդը գրավվեց 2016 թվականի հուլիսի 17-ին։ Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը