Մեկ տասնյակից ավելի հրաժարականներ Նիկոլ Փաշինյանի կողմից զինադադարի հայտարարության ստորագրումից հետո

Մեկ տասնյակից ավելի հրաժարականներ Նիկոլ Փաշինյանի կողմից զինադադարի հայտարարության ստորագրումից հետո

Քաղաքական Ipress 2020-11-18 11:57:00 3009
hrajarakanner_F0pDu.jpg

Tert.am

Նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցան մեկ տասնյակից ավելի պաշտոնանկություններ, և այդ պաշտոնյաներից 4-ն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ էին:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը նշեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, բայց կգործեն որպես անկախ պատգամավորներ, մինչդեռ պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց, որ դնում է պատգամավորական մանդատն` ընդգծելով, որ որոշումը կայացրել է վաղուց, ինչը պատերազմի պատճառով հետաձգվել էր:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարակ Սիսեռյանը իրենց հրաժարականի մասին ֆեյսբուքում գրառում արեցին Նիկոլ Փաշինյանի`կեսգիշերն անց արված գրառումից հետո, որում, դիմելով զինծառայողներին, վարչապետը նշում էր, թե պետք է «վերջնականապես լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»:

Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրին նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, Արա Այվազյանը, Արտակ Ապիտոնյանը, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Մանդատը վայր դրեց նաև Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` նոյեմբերի 8-ին, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, որից հետո հրաժարական ներկայացրեց ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը, վարչապետի աշխատակազմի աշխատակից Տաթևիկ Սողոյանը, ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանը, Շրջակա միջավայրի նախարարաի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը:

Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացվեցին նաև Արցախի Հանրապետությունից:

Զինադադարի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ի առավոտյան, Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ դադարեցնում է Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի լիազորությունները` հրաժարվելով նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Արցախից հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, իսկ երեկ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը