Հրաձգություն բենզալցակայանում․ կան զոհեր

Հրաձգություն բենզալցակայանում․ կան զոհեր

Միջազգային Ipress 2020-06-07 15:08:00 2811
bal_NXCIb.jpg

Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել շաբաթ երեկոյան Էստոնիայի Լիխուլա քաղաքի բենզալցակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Տուժածների շրջանում կա երկու անչափահաս, հայտնել են Էստոնիայի ոստիկանությունում։ Նահանգապետ Կայդո Կիպլասը մանրամասնել է, որ տղամարդը բերման է ենթարկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նահանգապետի տեղեկություններով՝ շաբաթ շուրջ 22:00-ին քաղաքի մերձակայքում գտնվող բենզալցակայանի հարեւանությամբ Subaru մեքենայի 32-ամյա վարորդը դարձել է ՃՏՊ-ի մեղավոր, որից հետո փախուստի դիմել դեպքի վայրից։ Այնուհետեւ նա կրակ է բացել մոտոցիկլետի վարորդի ուղղությամբ, որը տեղում մահացել է ստացված վիրավորման հետեւանքով, եւ կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է տղամարդ, կին եւ երկու երեխա։

Ստացված վնասվածքների հետեւանքով կինը մահացել է, տղամարդն ու երկու երեխաները՝ վիրավորվել եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ։

 

«Մենք շրջափակել ենք տարածքը եւ փակել փողոցները,-ասել է Կիպլասը։-Տղամարդը կրակ է բացել նաեւ ոստիկանների ուղղությամբ, սակայն մենք բերման ենք ենթարկել նրան այդ նույն բենզալցակայանի մերձակայքում։ Բերման ենթարկելու ժամանակ տղամարդը դիմադրություն չի ցուցաբերել»։

Ոստիկանների խոսքով՝ կասկածյալի մոտ եղել է զենք կրելու արտոնագիր։ Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը