Հովիկ Աղազարյանը հաստատել է՝ ինքն է օգնել պատերազմի դաշտից փախչել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը

Հովիկ Աղազարյանը հաստատել է՝ ինքն է օգնել պատերազմի դաշտից փախչել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը

Հասարակական Ipress 2020-11-21 18:20:00 2541
hovik-agazaryan_hACgj.jpg

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հնչեցրած մեղադրանքին, որ պատերազմի օրերին ինքը Արցախից փախցրել և Հայաստան է բերել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը։

«Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:

Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:

Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:

Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց, ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը», - գրել է նա:

Այսօր Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը պատմել էր, որ հոկտեմբերի 2-ին Արցախում հանդիպել է Հովիկ Աղազարյանին։ «Հետն էլ մի հատ կասկով, թմբլիկ, եղբայրը Արարատի մարզպետարանում էր աշխատում, վերջում փախցրեց դասալիք շան տղուն, բերեց Երեւան։ Փաստերով եմ խոսում, թող կանչեն, պատասխանը տամ», - հայտնել էր Տոնոյանը՝ նշելով, որ մի քանի օր առաջ այդ նույն դասալիքը կառավարության դիմաց կանգնած պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը