Ն. Հոխիկյանն իր շոկային բացահայտման մասին

Ն. Հոխիկյանն իր շոկային բացահայտման մասին

Քաղաքական Ipress 2021-07-16 15:09:00 456
hokhikyan_nDAFs.jpeg

iPress.am- Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանն արձագանքել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին՝ նշելով հետևյալը.

«Օրերս մի հանդիպման ժամանակ հերթական անգամ պատմել էի տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցության մասին, ինչը դարձավ հանրային քննարկման առարկա։ Հասկանալի է, որ հետպատերազմյան շոկային վիճակում ապրող մարդկանց համար յուրաքանչյուր նման փաստ նոր շոկ է, բայց ես նորություն չեմ ասել, բացահայտում չեմ արել։    

Հիմա բազմաթիվ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ինչու ավելի վաղ չէիր ասում, որ մենք կանխեինք պատերազմը կամ հայկական տարածքների հանձնումը թշնամուն։

Հասարակություններն ընդհանրապես հանդիսատեսի բնավորություն ունեն։ Սիրում են դիտել գործողություններ, ծափահարել կամ քարկոծել դերակատարներին՝ այդ ամենը ընկալելով որպես բեմադրություն։ Պետություններն էլ քանդվում են հենց այդ սցենարներով։

2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ամենուր աղաղակում էի, որ մենք մի քանի տարվա ընթացքում մեծ պատերազմի առաջ ենք կանգնելու, և մեզ պարտադրելու են բեմադրված գործողություններ՝ կապիտուլյացիայի համար։ Նախկին շատ գործընկերներս կփաստեն, թե ինչեր եմ ասել ապրիլյան պատերազմին հաջորդող և սպասվող գործողությունների մասին։

Իսկ ո՞վ էր ուշադրություն դարձնում։ Չէ՞ որ մարդիկ գերադասում են հավատալ նրան, ինչ իրենց ականջին հաճելի է։

2019-ից սկսած՝ 30-ից ավելի պաշտոնյաների ու գործիչների հետ եմ այս թեմայով խոսել, պատմել, թե ինչ է ծրագրվում Արցախի առումով։ Եթե որևէ պաշտոնյա իր մեջ ուժ կգտնի հայրենիքը և ճշմարտությունը վեր դասելու իր աթոռից, կհաստատի ասածս։ Վստահ եմ, որ հատուկենտ մարդ կլինի, քանի որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ հայրենիքը պետք է զոհաբերվի անհատին։

2013-ից խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին։ Բազմաթիվ անգամներ Դավիթ Բաբայանի հետ անդրադարձել ենք այդ խնդրին՝ նշելով, որ պետք է միջազգային իրավական նորմերով գոնե Ալ լճերի հատվածը ներառել ՀՀ կազմում։ Որևէ մեկը օգնության ձեռք մեկնե՞ց։ Լավագույն արձագանքը քմծիծաղն էր, թե ով մեզնից կխլի Քարվաճառը։

2020-ի հուլիսի 13-ին երբ գրում էի, որ ՀՀ Տավուշի մարզի վրա հարձակվելով՝ Ադրբեջանը նախավարժանք է անում Արցախի վրա հարձակվելու համար։ Ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ ու բազմաթիվ հայեր ինձ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ։ Քանի որ ձեզ ձեռնտու էր հավատալ նրան, ինչ հաճելի է, բայց ոչ երբեք իրականությանը։

Հիմա ձեզ պետք են մեղավորներ, որպեսզի արդարացնեք ձեր անգործությունը և թուլակամությունը։ Նույն մարդիկ, ովքեր 2019-ին չէին թաքցնում Արցախի հանձնման սցենարը, ավելի վաղ գրքեր էին գրում այդ մասին, երբևէ ձեզ նեղություն տվե՞լ եք լուրջ վերաբերվել, անհանգստանալ այդ վտանգներից։ Իհարկե, ոչ, քանի որ մարդիկ սիրում են հավատալ նրան, ինչը իրենց ականջին հաճելի է։

2018-2020 թվականների ընթացքում տասնյակ հրապարակումներ արեցի արբանյակների կարևորության մասին, նշեցի, որ առաջիկա պատերազմում այդ արբանյակը մեզ օդ ու ջրի պես պետք է։ Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասացեք, քանի՞սը լուրջ վերաբերվեց դրան ու օգնության ձեռք մեկնեց, որ ստիպենք իշխանությանը՝ անել այդ քայլը։ Ոչ ոք։

Այսօր հեշտ է մեղադրել, քանի որ բոլորդ սրբեր ու դատավորներ եք, իսկ հանձնողը թաքուն է արե՞լ։ Հիմա հանրային հանդիսատեսը մեղավորներ ու արյուն է ուզում, որպեսզի ծափահարի ու քարկոծի՝ առանց հասկանալու, որ իր այդ անտարբերության ու հայրենիքի գաղափարի բացակայության պատճառով եղավ այս գործարքը։

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել