Ողբերգական դեպք. հոկեյիստը մահացել է տափօղակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգական դեպք. հոկեյիստը մահացել է տափօղակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային Ipress 2021-03-24 19:53:00 1488
nfoo_KUhzG.jpg

iPress.am-Ռուսաստանի Հոկեյի երիտասարդական լիգայում հանդես եկող Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյի» պաշտպան Թիմուր Ֆայզուտդինովը մահացել է 19 տարեկան հասակում՝ Յարոսլավլում կայացած խաղում տափօղակով հարված ստանալու արդյունքում:  

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ Յարոսլավլի «Լոկոմոտիվի» հետ արտագնա խաղում (1:5):   Երկրորդ խաղակեսի վերջում «Լոկոմոտիվի» խաղացողի նետած տափօղակը դիպել է Ֆայզուտդինովի քներակին:

Վերջինս գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ Թիմուրին միացրել են արհեստական շնչառության և արյան շրջանառության սարքավորումներին: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են չորս օր, սակայն հոկեյիստին փրկել հնարավոր չի եղել:  

Ֆայզուտդինովը «Դինամոյում» հանդես էր գալիս 2016 թվականից: Այս մրցաշրջանում նա անցկացրել էր 52 խաղ:   Նշենք, որ զոհված հոկեյիստի մայրը կոչ է արել ճակատագրական նետումի հեղինակ, «Լոկոմոտիվի» խաղացող Դմիտրի Տյուվիլինին չքննադատել և նրա անունը չշահարկել մամուլում: «Ցանկանում եմ ասել, որ նա հիմա պետք է նաև իմ տղայի համար էլ խաղա: Սառնա ավելի լավն ու ուժեղ», ասել է Ելենա Ֆայզուտդինովը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը