Հոգիս տակնուվրա եղավ՝ լսելով մեր սիրելի Էվելինայի կորստաբեր բոթը

Հոգիս տակնուվրա եղավ՝ լսելով մեր սիրելի Էվելինայի կորստաբեր բոթը

Հասարակական Ipress 2021-04-05 20:24:00 1941
ht_w-Oly.jpg

iPress.am -Կորոնավիրոսից մահացել է ՀՀ երբեմնի սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ էվելինա Բաղդասարյանը։

Նրա մահվան բոթն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ցնցող է, անսպասելի, սարսափելի…

Հոգիս տակնուվրա եղավ՝ լսելով մեր սիրելի Էվելինայի կորստաբեր բոթը։ 
Դժվարանում եմ գրել՝ արդյո՞ք հնարավոր է Էվելինայի մասին խոսել անցյալ ժամանակով…
Այդքա՜ն կյանքով լեցուն, այդքա՜ն ծրագրեր ու գաղափարներ ունեցող,  այդքա՜ն հայրենասեր և այդչա՜փ մարդասեր մեր բացառիկ Էվելինան, ով ուներ ստեղծագործ միտք և պայծառ երևակայություն, անհուն սեր առ իր ընտանիքը, ընկերները, ժողովուրդն ու Հայրենիքը…
Եվ հանկարծ համազգային հոգսերով ապրող նվիրյալ հայուհին այսօր մեզ հետ չէ:
Չարանենգ հիվանդությունն իր ճիրաններով հասավ մեր  աննման Էվելինային և ընկճեց նրա համառ ու այնքա՜ն փխրուն ոգին։

Այս ամիսներին մենք շատ կորուստներ ենք կրել, կորցրել հազարավոր պայծառ երիտասարդներ,  արնածոր են մեր սրտերն ու հոգիները, անափ է տառապանքը Արցախ աշխարհի անդամահատման համար։

Այս անհուն վշտին գումարվում  են համավարակի հասցրած դաժան հարվածները։  Անտեսանելի թշնամին ամեն օր խլում է տասնյակ  փայլուն մարդկանց կյանքեր՝ հոգեկան անասելի ցավ  պատճառելով հարազատներին ու ընկերներին:

Տասը տարի շարունակ Էվելինան կողքիս է եղել, մեր թիմի հետ մասնակցել հետաքրքիր, կարևոր և ազգաշահ գործի՝ ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադրմանն ու զարգացմանը, հայրենասիրական բազում ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համազգային ձեռնարկների կենսագործմանը:

Օրեցօր բացահայտվում էին նրա կարողությունները, դրսևորվում բարեխիղճ մոտեցումներն ու աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը: Պատահական չէր, որ տարիների ընթացքում առաջատար մասնագետից դարձավ գլխավոր մասնագետ, ապա Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Անհանգիստ, պրպտող, իր գործը սիրող, նվիրյալ անհատականությունն անաչառ ու սկզբունքային էր բոլոր հարցերում: Նրա համար ընդունելի չէին  անազնվությունն ու երեսպաշտությունը, սուտն ու բամբասանքը: Իր արդարամիտ կեցվածքով և բյուրեղյա հոգեկերտվածքով նա անմիջապես դիմացինի հարգանքին ու համակրանքին  էր արժանանում, երբեմն նաև ընդվզում էր: Ես հիանում էի նրա հայրենասիրական մղումներով ու նախաձեռնություններով, պայծառ մտքերով, ազգային գաղափարներով, Էվելինայի  համարձակ կերպարով, նրա վառ անհատականությամբ:
 Էվելինան միջանձնային հարաբերություններում նաև ամոթխած էր ու խոհեմ, բարի ու մարդկային, ջերմ ու հոգատար:

Խորապես վշտակցում եմ Էվելինայի ամուսնուն, երեխաներին, այն հրաշք թոռնիկներին, որոնք նրա երջանկության աղբյուրն էին, ցավակցում եմ   գործընկերներին,  բոլոր մերձավորներին…
Իսկապես, բառերը կարկամում են, չկան խոսքեր, որոնցով կարողանամ մխիթարել ձեր անդառնալի կորուստը: 

Հեռացավ հոգատար մայրը, հավատարիմ կինը,  սիրասուն տատիկը,  նվիրյալ դուստրը, համարձակ ու աննահանջ  քաղաքացին, բարի ու մարդկային անձնավորությունը։
Սգում եմ ձեր բոլորի հետ միասին, կիսում եմ ձեր վիշտը։

Իմ  սիրելի՛ բարեկամ, թանկագին գործընկերուհի, Էվելինա ջան, դու բոլոր գործերում շտապում էիր, անհագիստ էիր, ցանկանում էիր արագ ավարտին հասցնել գործը, տեսնել արդյունքները: Ավա՜ղ, հիմա  էլ  ցավալիորեն  շտապեցիր…

Համոզված եմ, որ դու  երբեք չես բացակայի մեր կյանքից, կշարունակես քո պայծառ ներկայությամբ  ապրել քեզ ճանաչողների հոգում ու մտքում: 
Դու որպես լուսավոր աստղ կճառագես,  լույս ու ջերմություն կուղարկես քո տառապյալ

Հայրենիքին, քո հարազատներին:

Սիրելի՛ս, ինչպես քո ծնդյան օրն էր յուրօրինակ՝ փետրվարի 29-ին, այնպես էլ մահդ՝ սուրբ Զատիկի օրը:

Թող լույս իջնի քո շիրիմին։
Հարգա՜նք  ու խոնարհում  քո պայծառ հիշատակին, սիրելի՛ ընկեր, բարեկամ, զինակից…
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»