Կորոնավիրուսով վարակման հակառեկորդ է գրանցվում. Վիճակը ծանրանում է

Կորոնավիրուսով վարակման հակառեկորդ է գրանցվում. Վիճակը ծանրանում է

Միջազգային Ipress 2021-04-26 12:24:00 897
koronavirus_VX1KT.jpg

iPress.am-Հնդկաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական հակառեկորդային ցուցանիշն է գրանցվել: Ինչպես հաղորդում է РБК-ն՝ ներկաացնելով ասիական երկրի առողջապահության նախարարության տվյալները, չորրորդ օրն անընդմեջ արձանագրվում է վարակման դեպքերի ամենամեծ մեկօրյա ցուցանիշը:

Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 349 600 դեպք, որը մեկ օրում որևէ երկրում գրանցված առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում:

Երկրի վարչապետ Նարդենրա Մոդին հայտարարել է, որ «կորոնավիրուսային փոթորիկը» ցնցել է Հնդկաստանը: Հիվանդացության մակարդակի կտրուկ աճով պայամանվորված՝ վերջինս կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել և պատվաստվել:

Ընդհանուր առմամբ, երկրում ամեն օր մոտ 2000 մահվան դեպք է գրանցվում, սակայն նշվում է, որ ոչ պաշտոնական վիճակագրականտվյալը կարող է 5-10 անգամ ավելի մեծ լինել:

Մասնագետների կարծիքով՝ հիվանդության տարածման ալիքը կարող է պայամանվորված լինել կորոնավիրուսի հնդկական շտամի ի հայտ գալով: Այդ շտամը հայտնաբերվել է նաև Շվեյցարիայումև Չեխիայում:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր Հնդկաստանում վարակվել է ավելի քան 16,9 մլն մարդ: Այս ցուցանիշով երկիրը երկրորդն է և զիջում է միայն ԱՄՆ-ին: Մահացածների թիվը գերազանցում է 192 հազարը: Այս ցուցանիշով Հնդկաստանը 4-րն է աշխարհում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը