«Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան

«Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան

Քաղաքական Ipress 2020-06-04 13:33:00 5193
torosyan-arsen_Dxx7F.jpg

«Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսել ենք վերջին մի քանի օրը և մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է վարակի նոր բռնկում»,- այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով երկրում կորոնավիրուսային իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մարտի սկզբին արձանագրված երկու օջախներից մեկն է պատճառը, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում: «Հնարավոր է նման սցենար էլի ունենանք և դրա համար շատ կարևոր է, որ արտադրական ձեռնարկություններում պահպանվեն կանոնները»,- հավելեց նա՝ նշելով, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը.

«Այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա:

Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն՝ ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Ա. Թորոսյանը:

Հիշեցնենք՝ այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 և մահվան 6 նոր դեպք: Նախարարը նշեց, որ ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 և թոքերի օդափոխությանը միացված՝ 15 քաղաքացի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը