Հնարավոր է`ունենանք 500 000 վարակված քաղաքացի եւ շատ մահեր. նախարար

Հնարավոր է`ունենանք 500 000 վարակված քաղաքացի եւ շատ մահեր. նախարար

Հասարակական Ipress 2020-05-04 19:01:00 4314
gttb_OGF63.jpg

Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

  «Անորոշությունները շատ-շատ են և մնում են այդպիսին, այսինքն՝ չկան բոլոր հարցերի պատասխանները: Եվ հնարավոր է, որ երկար ժամանակ չլինեն: Եվ, գնահատականներ տալիս, պարզապես մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ դրված և ինչ իրատեսական նպատակ: Եթե, օրինակ, նպատակը համավարակն ընդհանրապես հաղթահարելն է, ապա, կարելի է ասել, որ դա մեզ չի հաջողվել ու չի հաջողվել որևէ երկրի, իսկ եթե նպատակը առողջապահական համակարգի վրա բեռը կառավարելի դարձնելն է, որպեսզի կարողանանք, ինչպես նշեցի բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերել, ապա կառավարումը բավարար է, միգուցե լավ է, միգուցե գերազանց է. այդ ես չեմ ուզում արդեն ասեմ, բայց ամեն դեպքում ես ներկայացրեցի թվեր, որոնք ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ գոնե բոլոր բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները ստանում են իրենց բուժօգնությունը:

Նոր ռազմավարությունն այս իրավիճակում, արդեն ասացի երևի իմ խոսքի մեջ, թե ինչ ենք պատրաստվում անել, և, կախված թվերից, ինչ զարգացումներ կարող են լինել. ստաբիլ թվերի դեպքում այս ամեն ինչը պահելն է՝ հյուրանոց և հիվանդանոց, եթե հիվանդների թիվը շատ շատանա՝ ասիմպտոմ դեպքերը տուն ուղարկել»:

Խոսելով այս ընթացքում կիրառվող վարքագծի նոր կանոնների մասին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ես ենթադրում եմ, որ նույնիսկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ պետք է գործեն, որովհետև դրանք լավ կանոններ են, դրանք նույնիսկ այլ հիվանդություններ փոխանցելու խոչընդոտող կանոններ են: Մենք ամեն սեզոնի, միևնույն է, ունենում էինք գրիպի բռնկումներ և այլ շնչառական վիրուսների բռնկումներ և եթե մենք կարողանանք, օրինակ, միշտ փակ տարածքներում իրարից հեռու գտնվել, որպեսզի իրար չվարակենք, մենք այսօր չենք վարակի մեր հետ շփվող քաղաքացուն կորոնավիրուսով, վաղը մեկ ուրիշ վարակով չենք վարակի, հետևաբար՝ վարքագծի այս կանոնները, որ մենք կոչ ենք անում որդեգրել և երբեմն պարտադրում ենք որդեգրել՝ մեր լծակներով, ցանկալի է, որ երկար մնան մեզ հետ ՝ կանխարգելելով նաև ապագայում պոտենցիալ այլ վարակիչ հիվանդություններ:

Կարծում եմ՝ դրանց մասին շատ է խոսվել, թե ինչպիսի կանոններ են՝ սկսած ձեռքերը հաճախ լվալուց, որովհետև հիմնական փոխանցման ուղին օդակաթիլային-կոնտակտայինն է և ոչ թե պարզապես օդում եղած վիրուսի մասնիկներով վարակվելը՝ չնայած դա էլ իր տեղն ունի»:   Միևնույն ժամանակ նախարարը նկատեց.

«Որևէ երկիր չի կարող մնալ հավերժ փակ և ստիպված է բացել տնտեսության ինչ-որ ճյուղեր և մի օր միգուցե բոլոր ճյուղերը: Այդ օրը հավանաբար շատ հեռու էլ չի լինի, բայց կախված է մեր վարքագծի կանոնների պահպանումից, եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում պահպանել կանոնները, մեր ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում շփվելիս պահպանել կանոնները, ապա կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք բռնկումներ, պայթյունավտանգ բռնկումներ. օրինակ՝ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500000 քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիատալիզացիաներով և հազարավոր մահերով: Այդ սցենարն այնքան էլ անհավանական չէ: Ինքը շատ հավանական սցենար է և տարբեր երկրներում եղել է: Բարեբախտաբար մեզ մոտ չի եղել»։
 

Поделиться
Класс
Send
img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

img9418_O0fTS.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

img9417_eItzS.jpeg

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց