ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին ավտոմեքենան՝ նորի դիմաց. նոր համակարգ ավտոշուկայում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին ավտոմեքենան՝ նորի դիմաց. նոր համակարգ ավտոշուկայում

Հասարակական Ipress 2021-04-09 10:27:00 4191
avtomeqena_JOmf4.png

iPress.am- Հայաստանի ավտոշուկայում առաջիկայում կկիրառվի «Trade-in» համակարգը: Ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի եւ Ղազախստանի Հանրապետություններում: Այս համակարգով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը։ Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը։ Այս ճանապարհով նախարարությունը մտադիր է թեթեւացնել դեռեւս 2019 թվականին ՀՀ բերած մեծ թվով ավտոմեքենաների պարկը: Բացի այս, նախարարությունում հույս են հայտնում, որ այս համակարգի ներդրմամբ ավտոմեքենաների մեծ մասը կփոխարինվի նորով: Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման, կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները: Բայց մյուս կողմից, ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող քաղաքացիւները չեն հավատում, որ այս համակարգը Հայաստանում լիրաժեք կգործի, քանի որ վստահ չեն, որ պաշտոնական ներկայացուցիչները օգտագործված մեքենայի համար խելամիտ գին կառաջարկեն:

Ի դեպ, տեղեկացենք, որ գործող օրենքով օգտագործված ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում ավտոսրահը դրա դիմաց մի քանի անգամ է հարկվում. վճարում է հին ավտոմեքենայի գնման արժեքի 20 տոկոսի չափով, վերավաճառելիս` վաճառքի գնի տարբերության 20 տոկոսի չափով, եւ 10 տոկոսի չափով` որպես ԱԱՀ, քանի որ հանդես է գալիս քաղաքացու անունից` որպես հարկային գործակալ: Այս դեպքում էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թեթեւացնել Trade-in համակարգով կատարվող գործարքների հարկերը։ Իսկ նոր ավտոմեքենաների հետ փոխանակված հին ավտոմեքենաների վաճառքի դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին առաջարկվում է ԱԱՀ-ով հարկել ոչ թե ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնի, այլ միայն դրա ձեռքբերման և օտարման արժեքների տարբերության 20 տոկոսի չափով։ Իսկ ավտոմեքենան գնող քաղաքացիների նկատմամբ կիրառվող եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափն ընդհանրապես առաջարկվում է չեղարկել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը