Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում

Հասարակական Ipress 2021-05-31 20:02:00 4731
bsyyy_1sTT8.jpg

iPress.am- «Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Yerevan.Today-ի  հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։ Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։

Խոսելով Փաշինյանի՝ ԶՈւ-ի, գեներալիտետի թիկունքին կանգնած լինելու մասին, Տիրան Խաչատարյանը նշեց․ «Ոչ մի անգամ ոչ մի վայրկյան նա մեր թիկունքում չի եղել։  Այն ամենապրիմիտիվ ապահովման խնդիրները, որ ինքը պետք է կազմակերպեր, չի արել։ Ես անձամբ լինելով ռազմաճակատի հրամանատար, խնդրել եմ, որ եթե համապատասխան հարցերը չեն լուծում, գոնե արգելափակման ջոկատներ դնեն փախչողներին կանգնացնեն, նույնիսկ դա չի կազմակերպել։ Մնացած զենք-զինամթերք, սպառազինություն չեմ ասում, դիվանագիտական ուղիների օգտագործում, համապատասխան աշխատանքներ․․․

Բացի այդ, նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։

Գեներալի պնդմամբ, ցանկացած տեսակի հրթիռ արձակելու թույլտվություն կարող է տալ միայն գերագույն հրամանատարը։ «Հարց է այնտեղ եղել, որ պետք է հրթիռ արձակվեր ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ինքը՝ «ռուսներն ո՞վ են, ես եմ ասողը» և այլն այսպիսի պահվածք է ունեցել»։

Թե վերջնական, ե՞րբ պատերազմի պատության հետ կապված հարցերի պատասխանները կլինեն,  Խաչատրյանը նշեց,  որ իրենք՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել են հանձնաժողով ստեղծվի, քննություն անցկացվի, սակայն չի արվել։ «Թող հիմա դատական գործ բացվի, եթե ինքն ասում է՝ սենց է եղել, նենց է եղել, համապատասխան ընթացք տան, մենք էլ տեսնենք՝ ով ինչ է արել, ի՞նչ պետք է աներ և ով ինչ չի արել։ Մեր վերլուծության համար էլ մարդկանց պաշտոնից հանում են, հարց՝ ինչի՞, որովհետև իր բոլոր թերությունները ներկայացրել է։ 2019 թվականին զորավարժություն ենք արել, 62 իրենց վերաբերվող թերություն ենք ներկայացրել, քանիսի՞ն են լուծում տվել, ոչ մեկին ընդհանրապես։ Մի տարվա ընթացքում մի թերություն, մի խնդրահարույց հարցի լուծում չեն տվել։ Մենք ներկայացնում ենք, որ աութսորսը պետք չի, ավելորդ ծախսեր են և այլն, ինքն իր համար դարձրել  է գովաբանման նյութի թեմա, կարծես թե նախկինում զինվորը սոված է եղել։ Տռուսիկ-մայկայով է զբաղվել, այսինքն խելքը էդ ա կտրել ընդամենը»,- ասաց նա։

Տիրան Խաչատրյանը ժխտում է, թե զինվորին, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինում որպես սնունդ անասնակեր են տվել, նա վրդովված նշեց․ «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, այդ նույն ճաշարանից օգտվում է նաև սպան, պատասխանատու անձինք, նույն կերկարուրն ուտում ենք մենք, անասնակե՞ր էինք ուտում, նոր տալիս զինվորին, ո՞նց կարող է։ Եթե անասնակեր է եղել, ուրեմն բոլոր հրամանատարական կազմը անասուններ են հա՞, եղել։ Փաշինյանի պատկերացմամբ այդպես է, որովհետև ինքն անասուն է»։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել