Փաշինյանը նեղսրտում է, թե՝ ի՞նչն ենք սխալ անում, որ դիմակ չեք կրում. թագավոր ջան, հիմա թվարկեմ

Փաշինյանը նեղսրտում է, թե՝ ի՞նչն ենք սխալ անում, որ դիմակ չեք կրում. թագավոր ջան, հիմա թվարկեմ

Հասարակական Ipress 2020-06-18 11:57:00 9618
pashinyan-aram-gevorgyan_-P_zS.jpg

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

665 նոր դեպք կա: Փաշինյանը նեղսրտում ա, թե՝ ի՞նչն ենք սխալ անում, որ դիմակ չեք կրում: Ոնց ասեմ, թագավոր ջան, ամեն ինչը:

Նախ էն, որ դիմակը, դա պատվաստանյութը չի, որ, եթե անպայման դնես, էլ չես վարակվի: Դա պետքա միշտ հիշել ու սաղ հույսը մենակ դիմակի վրա չդնել:

Էն, որ Դանիելի ու սծյոպիկի հետ ոստիկան ես դնում, որ մարդկանց պարտադրեն/հորդորեն դիմակ կրել, հոփուզոփ գան, կռիվներ հրահրեն ու մարդկանց ինադ քցեն, դա երկրորդ:

Էն, որ ժողովուրդը տեսնում ա, որ մեկը քո պարետը սաղ օրը կաֆեներում քցած ա առանց դիմակի ու թքած ունի համաճարակի վրա, դա երեք:

Ու էն, որ ամեն ինչ պետք էր սկզբում կանխել, հանրահավաքներ չանել, չհելնել ընգնել քուչեքը ու մարդկանց մոտ վիրուսը չարժեզրկել, դա չորս:

Այն, որ դիմակ չկրելու համար տապոռ ոստիկաններդ մարդուն Հյուսիսայինի մեջտեղը գետնով են տալիս, Սպիտակում կնոջ թևերը ոլորում, մտցնում մեքենան, ու էլ ավելի կատաղեցնում մարդկանց, որ նման մեթոդ եք որդեգրել, դա հինգ:

Այն, որ կորոնան համեմատում ես պատերազմական գործողության հետ, բայց էնքան անհամբեր դիլետանտ ես, որ էտ պատերազմական շրջանում սկսում ես ներքաղաքական հարցեր լուծել, ժողովրդին հանել փողոց ու ցույցեր հրահրել, դա վեց:

Ու վերջապես էն, որ դու ու քո ողջ ընտանիքը կարում ա 6 օրում հրաշքով ու միանգամից բուժվի կորոնավիրուսից, ժողովրդին ստիպում ա մտածել, որ դա էտքան էլ լուրջ վիրուս չի, ու եթե քո պեսին բան չի եղել, իրան որ հաստատ չի լինի:

Այնպես որ, Փաշինյան ջան, ամեն ինչն ես սխալ արել, սկզբից, մինչև վերջ, ու հիմա լալահառաչ ստատուսներ մի գրի, դրա տեղը հրաժարականդ գրի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը