Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. ընդհանուր թիվը 190 է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. ընդհանուր թիվը 190 է

Հասարակական Ipress 2020-03-22 10:53:00 4614
ft__MVrW.jpg

Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։ Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։ Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։ Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։

Կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ։ Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները,

հետևե'ք անձնական հիգիենային,

հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ,

հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, եթե վերադարձել եք այնպիսի երկրներից,

որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,

ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ, պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին, խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը