«ՀՀ և Արցախի իշխանությունները հպարտ քաղաքացիներին բացատրություն պետք է տան». Նաիրի Հոխիկյան

«ՀՀ և Արցախի իշխանությունները հպարտ քաղաքացիներին բացատրություն պետք է տան». Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2020-12-15 12:45:00 1503
nairi-hoxikyan_SPVQO.jpg

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից ևս 600 քկմ, այլ կերպ ասած՝ 3 հատ Երևան քաղաքի չափ տարածք հանձնվեց Ադրբեջանին: Նախկին ԼՂԻՄ-ի կազմից:

15կմ լայնություն և մոտ 40կմ երկարություն ունեցող այս անչափ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը՝ Խնածախ, Հին Թաղեր բնակավայրերով և Դիզափայտ լեռով արդեն Ադրբեջանի հսկողության տակ է: ՌԴ ՊՆ-ն դեռ դեկտեմբերի 13-ին հրապարակած քարտեզներում այս տարածքը ներկայացրել է Արցախի հսկողության ներքո, հոկտեմբերի 14-ի պաշտոնական քարտեզում այն հանված է Արցախից:

Որպեսզի արդարացնողները փաստարկ չբերեն, թե պահելը դժվար էր կամ կարևոր չէր, ասեմ, որ միայն Դիզափայտ բարձունքը՝ մոտ 2500մ բարձրությամբ, հսկողության տակ է պահում Շուշի, Հադրութ, Ջրական (Ջեբրայիլ), Կովսական, Սանասար քաղաքները, Իրանի սահմանը և Իրանի տարածքի որոշ հատվածներ:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս փորձել է գրավել այս տարածքը, բայց շնորհիվ հայ զինվորների և կամավորների, հնարավոր է եղել պահել այն:

Կարծում եմ՝ ՀՀ և Արցախի իշխանությունները հպարտ քաղաքացիներին բացատրություն պետք է տան:

Գուցե այս տարածքը փոխվել է մեկ այլ՝ ավելի երևացող, բայց պակաս կարևոր տարածքի հե՞տ: Օրինակ՝ Ադրբեջանը խոստացել է այլևս չպահանջել իրեն հանձնել ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհներից մեկը կամ գյուղացիների որոշ վարելահողեր:

Դա, իհարկե, ավելի երևացող է, բայց հավատացեք, որ Դիզափայտի բարձունքըւ կորցնելը հավասարազոր է խաչ քաշել ապագա ծրագրերի վրա»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը