Հերթը հասավ անապահով մարդկանց, բյուջե լցնելու խայտառակ օրենք

Հերթը հասավ անապահով մարդկանց, բյուջե լցնելու խայտառակ օրենք

Քաղաքական Ipress 2020-06-25 17:56:00 3456
anapahov-yntaniq_D6HGB.jpg

Hayeli.am

Աշխարհը կաթվածահար է եղել կորոնավիրուսից, բոլոր պետությունների տնտեսություններին անվերջանալի մարտահրավեր է նետված, եւ հատկապես Հայաստանի պես համեստ հնարավորություններ ունեցողներին, եւ գրեթե բոլորի թիվ մեկ խնդիրն այն է՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, քաղաքացիներին փրկել ծայրաստիճան աղքատությունից, երկիրը դուրս բերել տնտեսական կոլապսից:

Մեզ մոտ ճիշտ հակառակն է, իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց սոցիալական բեռն ավելանա: Ահավասիկ, կառավարությունը հանճարեղ նախագիծ է մշակել՝ առաջարկելով գույքահարկի բարձրացում:

Արտահերթ նիստում նախագիծը քննարկվում է հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով: Սահմանվում են անշարժ գույքի հարկի բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաև նոր դրույքաչափեր, հարկվելու է 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքը նույնպես, որն այժմ չի հարկվում: Իսկ սա նշանակում է, որ հարկվելու են մարդկանց գոմեը, փոքր տնակները եւ այլն, այն գույքը, որոնց արժեքը չի գերազանցում 3 միլիոնը, պարտադրված են վճարել գույքահարկ արժեքի զրո ամբողջ հինգ հարյուրերորդականի չափով։ Տարվա կտրվածքով դա գալիս է մոտավորապես տասնհինգ հազար դրամ, համաձայնեք, որ սոցիալապես անապահով խավի, կամ աղետի գոտում տնակում ապրող ընտանիքի համար սա լուրջ մարտահրավեր է:

Նախագծով նախատեսված է նաեւ, որ գույքահարկի դրույքաչափերը հաշվարկվում են ոչ թե կադաստրային արժեքին համապատասխան, այլ շուկայական արժեքին համապատասխան։Մինչդեռ` հայտնի է, որ շուկայական արժեքի որոշողը կադաստրն է, չկա որեւէ երաշխիք, որ այս կառույցն ունակ է ՀՀ ամբողջ գույքի շուկայական արժեքը ճշգրիտ որոշելու և սա իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու ազգաբնակչության համար, արդյունքում կենտրոնում ապրող մարդը, ով ունի բնակարան կամ առանձնատուն, որը ժառանգել կամ ձեռք է բերել ինչ-որ հանգամանքներից ելնելով, պարտադրված է լինելու ուղղակի վաճառել իր որպես ժառանգություն ստացած բնակարանը եւ տեղափոխվել քաղաքաի ծայրամասեր, քանի որ այդ տների գույքահարկը 4-5 անգամ բարձրանալու է։

Նախորդ տարի իշխանություններն առանց երկար-բարակ մտածելու օրակարգ բերեցին եկամտահարկի համահարթեցման քաղաքականությունը։ Նրանք խոստացել էին, որ սոցիալական արդարությունը, եկամուտների համաչափ բաշխվածությունը լուծելու են գույքահարկի միջոցով նաև։ Բայց այս նախագծը ճիշտ հակառակի մասին է: Քանզի այն անարդար մոտեցում է սոցիալապես խոցելի խմբի համար, և դղյակների համար գույքահարկի դրույթաչափի բարձրացման անվան տակ ընդունելի չէ։ Դեռեւս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այս նախաձեռնության մասին, այն բնորոշել էր հեղափոխական: Եւ , իսկապես, այն հեղափոխական է մարդկանց կաշին մինչեւ վերջ քերթելու տեսանկյունից: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, կողմ էին միայն իշխանականները, հասկանալի է, որ տնտեսությունը վարի տված թիմը բյուջե լցնելու խնդիր ունի եւ դա անում է նաեւ սոցիալապես անապահով խավի միջոցով

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը