25-ամյա հերոս հետախույզը ազատագրել էր կարևորագույն դիրքերից մեկն ու առգրավել մեծ քանակի զենք-զինամթերք. նա նահատակվեց նահանջող զինակիցների թիկունքը պաշտպանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25-ամյա հերոս հետախույզը ազատագրել էր կարևորագույն դիրքերից մեկն ու առգրավել մեծ քանակի զենք-զինամթերք. նա նահատակվեց նահանջող զինակիցների թիկունքը պաշտպանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակ Ipress 2021-04-17 11:27:00 2043
hetaxuys-heros_frd1l.jpg

iPress.am-Երևանցի 25-ամյա Աբրահամ Տիգրանի Մարուխյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, գերազանց ավարտել ու  ստացել լեյտենանտի կոչում:   Դեռ դպրոցական տարիներից  ամեն ինչից վեր էր դասել հայրենիքը, հայոց հողն ու հայ մարդուն: Իզուր չէր,  որ թե՛ դպրոցում, թե՛  համալսարանում ուսումնական տարիներին շատերը նրան համարում էին Մոնթեի, Թաթուլի, Սպարապետ  Վազգեն Սարգսյանի, Շահեն Մեղրյանի և մյուս  լեգենդար հայ հերոսների գործը շարունակող: 

Նրա համար հայրենիքի համար զոհվելը ամենաբարձր կոչումն էր: Որպես մարտկոցի հրամանատար ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի  Մատաղիսի զորամասում:  

Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, պատերազմի առաջին օրը  նա կամավոր մեկնում է  Ջրական (Ջաբրայիլ) որպես հետախույզ: Իր խիզախության  ու հմտության շնորհիվ ոչ միայն ազատագրում է թշնամու կողմից գրավված կարևորագույն դիրքերից մեկը,  այլև առգրավում է մեծ քանակի զենք-զինամթերք:

 Աբրահամը զոհվում է հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ հրետակոծության տակ պաշտպանելիս  է լինում նահանջող զինակիցների թիկունքը: Երեկ են նրա հարազատներն իմացել ցավալի լուրը, իսկ ընկերներն էլ իմանալով Ա. Մարուխյանի զոհվելու մասին,  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրուցում ասում էին.

 «Մենք թե՛ Աբրահամին, թե՛ բոլոր նահատակված հերոս տղերքին բացակա չենք դնի: Էդ հերոս տղերքը առյուծի նման մինչև վերջ պաշտպանել են Արցախը, չեն նահանջել  իրենց վստահված պոստերից: էս պատերազմը իրենք հաղթել են, պարտվել է քաղաքական ղեկավարությունը:

Կանցնեն տարիներ, շատ բաներ ջրի երես դուրս կգա ու այդ ժամանակ կհիմնավորվեն մեր խոսքերը,  որ Աբրահամն ու նրա նման հազարավոր հերոսներ գիտակցված գնացին մահվան՝ պաշտպանելով թե՝  Արցախը, թե՛ Հայաստանը:»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը