Քար էլ լինես, չես դիմանա կարդալուց, ցավից կհեկեկաս

Քար էլ լինես, չես դիմանա կարդալուց, ցավից կհեկեկաս

Հասարակական Ipress 2020-07-18 10:22:00 11295
garush-1_JcVgI.jpg

Քար էլ լինես, չես դիմանա կարդալուց, ցավից կհեկեկաս ․․․ՓԱ՛ՌՔ ՔԵԶ, ՀԵՐՈՍ․ խոնարհում սխրանքիդ առաջ․

************

Գարուշ Համբարձումյան

Եթե ես զոհվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատերազմ էի գնացել, կռվում էի գիտակցելով` ում հետ ու ինչի համար, թող իր Աստծուց չխռովի ու չանիծի թշնամու մոր արգանդը:

Բացատրեք նրան, որ պատերազմը բակի կռիվ չէ տղաների հետ, որ իրար մի լավ ծեծեինք ու ողջ մնայինք: Մխիթարեք նրան, որ ես զոհվելուց առաջ հասցրել եմ զոհեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ վարսերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:

Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել ու թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա:

Շշնջացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար և ներում խնդրեք իմ փոխարեն, որ այսուհետ ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու: Նրան փոխանցեք վերջին նվերս` թող գլխաշորին ամրացնի, աշխարհին ցույց տա որ հերոս ունի:

Եվ ի սեր Աստծո, եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանքի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը ձեզանից առնի, թե հյուրասիրի բալի մուրաբա, մի հրաժարվեք, մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի:

Ասացեք մորս, որ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի: Իսկ հորս...

Հորս փոխանցեք միայն քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի...

Աղբյուր՝ https://www.facebook.com/100003203102398/posts/3037405076376233/ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը