Հեռանալ հենց այսպես․..

Հեռանալ հենց այսպես․..

Հասարակական Ipress 2021-10-02 10:50:00 18321
hayko-hayo_dckWe.jpg

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անսեր ու անմիաբան մեր այս ժամանակներում երբեմն նաեւ միաբանվելու, սիրո եւ համերաշխության կայծեր են փայլատակում: Այդպիսի մի փայլատակում համարենք երգիչ, երգահան Հայկոյի մահն ու հրաժեշտի արարողությունը:

Ինչքա՜ն ցավ ու ափսոսանք հնչեց այս օրերին` ուղղված սիրելի երգչին, ինչպիսի՜ անկեղծ խոսքեր ասվեցին, եւ ինչքա՜ն միասնական էին մարդիկ` Հայկոյի մասին իրենց կարծիքի հարցում:

Քչերին է բախտ վիճակվում իրենց կյանքի ընթացքում նման բարի համբավ ձեւավորել, այդպիսի հեղինակություն ստեղծել, այդքան սեր ու հարգանք վայելել, որ հեռացումդ էլ այդչափ ցավ պատճառի եւ այդքան արցունք քամի` անգամ ոչ շատ մտերիմ մարդկանց աչքերից:

Բարի, կիրթ, ջերմ, հայրենասեր, մարդկային` Հայկոյի մասին որակումների մեջ մարդիկ շռայլ էին: Իսկ կյանքի վերջին օրերին նրան ճանաչողներն ու անգամ չճանաչողները միաբերան աղոթում էին եւ հույս փայփայում, որ նա փրկվելու է:

Որ ճակատագիրը չի կարող այդքան դաժան գտնվել, որ այսպես վաղաժամ տանի մի մարդու, որը դեռ շատ անելիք ունի եւ իր գոյությամբ լույս ու սեր է սփռում շրջապատում: Որին բոլորն անխտիր` անգամ չար ու դաժան, ապազգային եւ անգիտակից էակներն են սիրում եւ հարգում:

Ցավոք, մեր աղոթքները տեղ չհասան, եւ այսօր հասարակությունը հրաժեշտ է տալիս սիրելի երգչին: Մի քանի օր է՝ Երեւանում ամենուր հնչում է Հայկոյի մեղմ, գեղեցիկ երաժշտությունը: Մարդիկ նաեւ այսպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում լավ երաժշտին:

Այսպես էինք հրաժեշտ տալիս նաեւ Շառլ Ազնավուրին, որի մահվան օրերին ամենուր Ազնավուրի երգերն էին հնչում: Երանի նրանց, ովքեր հեռանալիս ինչ-որ հետք են թողնում այս աշխարհում` Հայկոն գեղեցիկ երաժշտություն թողեց, որը տասնամյակներ հետո էլ հիշեցնելու է, որ այսպիսի լավ մարդ է ապրել երկրի վրա»:

Մանրամասն՝ թերթի այօրվա համարում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը