Հայտնի են գարնանային արձակուրդի օրերն ու տևողությունը

Հայտնի են գարնանային արձակուրդի օրերն ու տևողությունը

Կրթություն Ipress 2022-01-30 22:02:00 1779
Հետևեք մեզ՝ Telegram-ում
dasaran-dproc_-Hh3W.png

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Հրամանի համաձայն, գարնանային արձակուրդների օրերը․ Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Поделиться
Класс
Send