Հայտնի է Երևանի փոշու պատճառը

Հայտնի է Երևանի փոշու պատճառը

Հասարակական Ipress 2021-05-22 21:20:00 8235
mop_b1KyP.jpg

iPress.am- Հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտմում է. 

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Մայիսի 22-ին հանրապետության տարածքում այդ անապատների շրջաններից դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք, որի արդյունքում հատկապես Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո երկինքը պատվեց փոշու ամպով և նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

???? Առաջիկա ժամերից սկսած տաք օդի այդ ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 27-ը ներառյալ, ինչի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը