Հայտնի է Փաշինյանն ու Ալիևը վաղը Մոսկվայում ինչ են ստորագրելու

Հայտնի է Փաշինյանն ու Ալիևը վաղը Մոսկվայում ինչ են ստորագրելու

Հասարակական Ipress 2021-07-06 19:46:00 1518
bfdr_lNf4s.jpg

iPress.am- Արթուր Հովահաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  Քաղաքական նեղ շրջանակներում շրջանառվող ու, դատելով ամենից, հավաստի տեղեկատվության համաձայն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղը` հուլիսի 7-ին, լինելու է Մոսկվայում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի Հանրապետության և հայության անվտանգության ու շահերի դեմ հերթական գործարքի համար:

Խոսքը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին չէ, այլ մի փաստաթղթի, որը կարելի է նախապատրաստությունը, հիմքը կամ նախերգանքը համարել հետագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի:

Վաղը ստորագրվելիք պայմանագրի նախագծի համաձայն, Ադրբեջանին են անցնում Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին), մի շարք գյուղեր Տավուշի մարզից, ընդհանուր առմամբ, 6 կամ 7 գյուղ, և՛ Հայաստանը, և Ադրբեջանն իրենց զորախմբերը հետ են քաշում Սյունիքում և՛ Գեղարքունիքում այժմ զբաղեցրած դիրքերից, Հայաստանն Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար ճանապարհի անվան տակ Սյունիքում տրամադրելու է միջանցք (դե յուրե` ճանապարհ, դե ֆակտո` միջանցք), անդրադարձ է կատարվելու գերիների հարցին և այլն:

Բացառված չէ, որ պայմանավորվածություն ձեռք բերվի Արցախի` Ադրբեջանի տիրացած հատվածում գտնվող ականադաշտերի մնացյալ քարտեզներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչպես նաև պայմանագիրը կետ ներառնի Արցախի խնդրի հետ կապված…

Անհասկանալի, համենայն դեպս, հետաքրքիր է, որ ընդդիմությունը, վերոնշյալին տեղյակ լինելով հանդերձ, առ այս պահը հանդես չի եկել ընդվզման, բողոքի որևէ միջոցառմամբ (կառավարության շրջափակում, հանրահավաք, ցույց, երթ) կամ գոնե դատապարտող, քննադատող հայտարարությամբ: Այդ դեպքում թող հետո չասեն, չփորձեն արդարանալ, թե տեղյակ չէինք…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.hovhannisyan.3111/posts/3867774030016228

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը