Հայտնի է նոր կարանտինի ժամկետները

Հայտնի է նոր կարանտինի ժամկետները

Հասարակական Ipress 2021-07-09 21:40:00 873
hokm_fgq04.jpg

iPress.am- Հայաստանում սահմանված հակահամավարակային կարանտինը երկարացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր գրավոր ընթացակարգով։

Ինչպես նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ, ՀՀ ամբողջ տարածքում ու պետական սահմանի անցման բոլոր կետերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը սահմանված կարանտինը կերկարաձգվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Որոշման ընդունումը պայմանավորված է աշխարհում տարածված կորոնավիրուսի 4 նոր մանրէահիմքերով (անգլիական, հարավաֆրիկյան, բրազիլական, հնդկական) ու դրանց ներթափանցումն ու տարածումը Հայաստանում կանխելու մտադրությամբ։

Որոշման հիմնավորումներում նաև նշվում է, որ Հայաստանում համաճարակային իրավիճակն այս պահի դրությամբ կայուն է, վերջին 14 օրվա ընթացքում նկատվում է հիվանդացության մակարդակի նվազում, իսկ թեստերի դրական արդյունքների մասնաբաժինը կազմում է 3.6%, ինչով, ըստ Եվրամիության չափանիշների, Հայաստանը դասվում է «դեղին գոտում» գտնվող երկրների շարքը։

Կառավարությունը չի բացառում, որ համաճարակային իրավիճակի շարունակական դիտարկման արդյունքում առողջապահության նախարարությունը դրա ընթացքում կներկայացնի կանխարգելիչ միջոցառումների, սահմանափակումների մեղմացմանը կամ խստացմանն ուղղված առաջարկներ։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը