Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հասարակական Ipress 2021-01-10 20:01:00 1998
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bdgim_54iWZ.jpg

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։

 Այս մասին NEWS.am-ին հայտնել էԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու):

«Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը:

Поделиться
Класс
Send