Արտակարգ դեպք հայրն ու նրա 2 որդիները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք հայրն ու նրա 2 որդիները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Հասարակական Ipress 2021-04-14 19:42:00 1533
nnc_sJ4XF.jpg

iPress.amԵրեկ ՝ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում «Մասիս»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի  Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝  ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչներ, 55-ամյա  Նորայր  Նավասարդյանը,  28-ամյա Կարեն Նավասարդյանը և 23-ամյա Ռոստոմ Նավասարդյանը:

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները  այդ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:  Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում վիճաբանություն է  տեղի ունեցել Ն., Կ., Ռ.  Նավասարդյանների և նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Թոռն Շարոյանի, 21-ամյա Խադո Շարոյանի, 19-ամյա Ազիզ  Շարոյանի միջև, որի ժամանակ էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Շարոյաններից մեկը դանակով հարվածներ է հասցրել Նավասարդյաններին: 

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներ Կ. և Ռ. Նավասարդյանները Ն. Նավասարդյանի որդիներն են, իսկ Խ. և Ա. Շարոյանները՝ Թ. Շարոյանի որդիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Թ., Խ., Ա. Շարոյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը